Կազմակերպություն

Թվային նախագծերի կառավարման Բաժնի պետ

Բանկի գլխամասային գրասենյակ

Երևան 

Բարձրագույն մասնագիտական 

1-3 տարի 

 Բարձրագույն կրթություն բարձր տեխնոլոգիաների կամ ֆինանսական ոլորտում,

 Ֆինտեխ ոլորտում նախագծերի կառավարմանն առնչվող աշխատանքներում առնվազն 3 տարվա աշխատանքային փորձ,

 Ղեկավար պաշտոնում առնվազն 2 տարվա աշխատանքային փորձ,

 PMP որակավորման առկայությունը ցանկալի է,

 Նորագույն թվային տեխնոլոգիաների իմացություն, նախագծերի կառավարման ծրագրի (MS Project կամ AtTask), Կոնտենտ մենեջմենտի, SEO և Google Analytics իմացություն,

 ՀՀ բանկային օրենսդրության, բանկային ծառայությունների իմացություն,

 Հայերեն, ռուսերեն և անգլերեն լեզուների ազատ տիրապետում,

 Թիմում աշխատելու հմտություններ, իրավիճակներում արագ կողմնորոշվելու ունակություն,

 Նախաձեռնողականություն և պատասխանատվության զգացում,

 Վերլուծական և գործնական ճկուն մտածելակերպ, ներկայացման և համագործակցության հմտություններ:


 

 

Կարևոր չէ 

ամբողջ օրը (09:00 - 18:00) 

• Բանկի թվայնացման ռազմավարությանը համապատասխան նախաձեռնում է թվային պրոյեկտներ,

• Իրականացնում է թվային պրոյեկտները սկզբից մինչև ավարտը` պլանավորում, իրականացում, մոնիթորինգ, վերահսկողություն և փակում,

• Կատարում է ֆինտեխ ոլորտում համաշխարհային շուկայի ուսումնասիրություններ և տալիս առաջարկություններ,

• Կազմում է նախագծի պահանջները և բյուջեն, համագործակցում ներքին թիմերի հետ նախագծի զարգացման և կատարման համար,

• Իրականացնում է հսկողություն նախագծի բոլոր մասնակիցների աշխատանքների կատարմանը,

• Փնտրում է հնարավորություններ գործող պրոյեկտների և ծառայությունների թվայնացման կամ զարգացման համար, պարբերաբար առաջարկում նոր պրոյեկտներ:


 

Ներկայացնել համառոտ ինքնակենսագրություն (CV, Resume PDF ֆորմատով) հետևյալ էլեկտրոնային հասցեով` hr@evocabank.am կամ ԷՎՈԿԱԲԱՆԿ-ի գլխամասային գրասենյակ` ք.Երևան, Հանրապետության 44/2 հասցեով՝ պարտադիր նշելով պաշտոնի անվանումը, որի համար դիմում եք:


 


Հարցազրույցի կհրավիրվեն միայն նախնական փաստաթղթային ընտրությունն անցած անձինք:


Աշխարհը թվային է դառնում և մենք պատրաստ ենք դրան: Evocabank-ը քեզ տալիս է նոր միջավայր, քո փորձն ու գիտելիքները կիրառելու և նոր բարձունքների հասնելու մեծ հնարավորություններ:

Էվոկաբանկի աշխատակիցները ստանում են մի շարք առավելություններ, որին կարող եք ծանոթանալ` հետևելով նշված հղումը` https://www.evocabank.am/vacancies.html

 

2018-11-30

Դիտում` 2115
( Տեղադր.՝ 2018-10-27)

Banks.am


Smartclick.ai