Կազմակերպություն

Թվային նախագծերի կառավարման Բաժնի պետ

Թվային նախագծերի կառավարման բաժին, գլխամասային գրասենյակ

Երևան 

Բարձրագույն մասնագիտական 

3-5 տարի 

• Բարձրագույն կրթություն բարձր տեխնոլոգիաների կամ ֆինանսական ոլորտում,

• Ֆինտեխ ոլորտում նախագծերի կառավարմանն առնչվող աշխատանքներում առնվազն 3 տարվա աշխատանքային փորձ,

• Ղեկավար պաշտոնում առնվազն 2 տարվա աշխատանքային փորձ,

• PMP որակավորման առկայությունը ցանկալի է,

• Նորագույն թվային տեխնոլոգիաների իմացություն, նախագծերի կառավարման ծրագրի (MS Project կամ AtTask), Կոնտենտ մենեջմենտի, SEO և Google Analytics իմացություն, 

• ՀՀ բանկային օրենսդրության, բանկային ծառայությունների իմացություն,

• Հայերեն, ռուսերեն և անգլերեն լեզուների ազատ տիրապետում,

• Թիմում աշխատելու հմտություններ, իրավիճակներում արագ կողմնորոշվելու ունակություն,

• Նախաձեռնողականություն և պատասխանատվության զգացում, վերլուծական և գործնական ճկուն մտածելակերպ, ներկայացման և համագործակցության հմտություններ: 


 

Մրցակցային, լայն առավելությունների փաթեթ

 

Կարևոր չէ 

ամբողջ օրը (09:00 - 18:00) 

• Բանկի թվայնացման ռազմավարությանը համապատասխան նախաձեռնում է թվային պրոյեկտներ,

• Իրականացնում է թվային պրոյեկտները սկզբից մինչև ավարտը` պլանավորում, իրականացում, մոնիթորինգ, վերահսկողություն և փակում,

• Կատարում է ֆինտեխ ոլորտում համաշխարհային շուկայի ուսումնասիրություններ և տալիս առաջարկություններ,

• Կազմում է նախագծի պահանջները և բյուջեն, համագործակցում ներքին թիմերի հետ նախագծի զարգացման և կատարման համար,

• Իրականացնում է հսկողություն նախագծի բոլոր մասնակիցների աշխատանքների կատարմանը,

• Փնտրում է հնարավորություններ գործող պրոյեկտների և ծառայությունների թվայնացման կամ զարգացման համար, պարբերաբար առաջարկում նոր պրոյեկտներ:


 

Ներկայացնել համառոտ ինքնակենսագրություն (CV, Resume PDF ֆորմատով) հետևյալ էլեկտրոնային հասցեով` cv@evocabank.am կամ ԷՎՈԿԱԲԱՆԿ-ի գլխամասային գրասենյակ` ք.Երևան, Հանրապետության 44/2 հասցեով՝ պարտադիր նշելով պաշտոնի անվանումը, որի համար դիմում եք: 

 

Փաստաթղթերի ներկայացման վերջնաժամկետն է 10.01.2019թ.:

Հարցազրույցի կհրավիրվեն միայն նախնական փաստաթղթային ընտրությունն անցած անձինք:


 

2019-01-10

Դիտում` 1649
( Տեղադր.՝ 2018-12-13)

Banks.am


Smartclick.ai