Կազմակերպություն

Ներդրողների հետ հարաբերությունների կառավարման բաժնի մասնագետ

Երևան 

Բարձրագույն 

3-5 տարի 

Պահանջվող որակավորում. 

Կրթություն. Բարձրագույն կրթություն` ցանկալի է տնտեսագիտության և ֆինանսների ոլորտում

Աշխատանքային փորձ. Երեք տարվա աշխատանքային փորձը պարտադիր է, որից առնվազն մեկ տարին բանկային/ֆինանսական ոլորտում կամ միջազգային կազմակերպություններում

Գիտելիքների բնագավառներ.

  • Բանկային գործի իմացություն (խորացված)
  • Ֆինանսական և կապիտալի շուկաների մասին տեղեկացվածություն (խորացված)
  • Բանակցություններ վարելու հմտություններ (խորացված)
  • Հասարակայնության հետ կապերի մասին տեղեկացվածություն (խորացված)

Գործարար որակներ և անձնական հատկանիշներ.

  • Հաղորդակցման և խորհրդատվական հմտություններ
  • Վերլուծելու և վերլուծությունը ներկայացնելու ունակություն
  • Համագործակցելու ունակություն
  • Նախաձեռնողականություն
  • Ստեղծագործական մտածելակերպ     
  • Ժամանակի սղության պայմաններում աշխատելու ունակություն
  • Թիմում աշխատելու հմտություն

Այլ հմտություններ.

  • Հայերեն, ռուսերեն և անգլերեն լեզուների գերազանց իմացություն
  • MS Office գերազանց իմացություն
 

Մրցակցային

 

Կարևոր չէ 

ամբողջ օրը (09:00 - 18:00) 

Հիմնական աշխատանքային պարտականություններ.

Գործընկերների հետ հարաբերություններ`​

  • Պարտքային և այլ ռեսուրսների ներգրավման նպատակով տեղական և միջազգային գործընկերների որոնում, ուսումնասիրում, համագործակցության առաջարկների ներկայացում, բանակցությունների վարում
  • Ռեսուրսների ներգրավման անհրաժեշտության տարեկան պլանավորում և իրականացում
  • Due Diligence գործընթացի ուղեկցում, տեղեկատվության փոխանակման, այցելությունների, հանդիպումների կազմակերպում
  • Գործող պայմանագրերի և օրենսդրության պահանջի համաձայն՝ միջազգային և տեղական գործընկերների ծանուցումների իրականացում
  • Բանկի եռամսյակային արդյունքների մասին "Ներդրողների փաթեթի" կազմում
  • Բանկի տարեկան հաշվետվության պատրաստում
  • Բանկի վեբ կայքում ներդրողներին վերաբերող տեղեկատվության կառավարում
  • Ֆինանսական շուկաների ուսումնասիրություն, վերլուծությունների իրականացում
  • Ներդրողների և գործընկերների հետադարձ կապի ապահովում
 

Դիմելու ընթացակարգ.

Հետաքրքրված անձինք դիմելու համար կարող են սեղմել «Դիմել» կոճակը և լրացնել դիմում-հայտը մինչև 20.01.2019 թվականը:

 

 

2019-01-31

Դիտում` 1691
( Տեղադր.՝ 2019-01-10)

Banks.am


Smartclick.ai