Կազմակերպություն

Տեսահսկման թիմի օգնական

Անվտանգության և ադմինիստրատիվ բաժին

Երևան/Կենտրոն 

Բարձրագույն 

Առանց փորձի 

  • Բարձրագույն կրթություն,
  • Աշխատանքային փորձը պարտադիր չէ,
  • Ուշադրություն մանրուքների հանդեպ, ուշադրության բաշխման և տեղափոխելիության զարգացած ունակություններ,
  • Վերլուծական մտածելակերպ և խնդիրներ լուծելու ունակություն,
  • Կարգապահությունը, նախաձեռնողականություն, ճկունություն և արագ կողմնորոշվելու ունակություն,
  • Սեղմ ժամկետներում լարված աշխատանք կատարելու ունակություն, սթրեսակայունություն,
  • Հաղորդակցվելու և բանակցելու զարգացած հմտություններ,
  • Կազմակերպչական և թիմային աշխատանքներ կատարելու ունակություն,
  • Համակարգչային ծրագրերի իմացություն (MS Office),
  • Հայերենի գերազանց իմացություն, ռուսերենի և/կամ անգլերենի իմացությունը ցանկալի է:
 

– 

Կարևոր չէ 

ամբողջ օրը (09:00 - 18:00) 

  • Իրականացնել տեսահսկում՝ իրական ժամանակով,
  • Գնահատել դիտարկվող իրավիճակը և գնահատել հնարավոր ռիսկերը,
  • Հայտնաբերված խախտումների, ինչպես նաև տեսահսկման համակարգի անսարքությունների վերաբերյալ տեղեկացնել անմիջական ղեկավարին,
  • Տեղի ունեցող արտակարգ իրավիճակների մասին անհապաղ ահազանգել համապատասխան ծառայություններին (արտակարգ իրավիճակների նախարարություն, ոստիկանություն, հրշեջ ծառայություն, շտապ օգնություն և այլն)` միաժամանակ տեղեկացնելով անմիջական ղեկավարին,
  • Կազմակերպել տեսահսկման գործընթացի փաստաթղթաշրջանառությունը, էլեկտրոնային և թղթային պահպանումը,
  • Ապահովել տեսահսկման ձեռնարկով նախատեսված տվյալների արխիվացումը,
  • Կազմել և ներկայացնել հաշվետվություններ, վարել գրանցամատյաններ,
  • Իրականացնել հիմնական գործառույթներին առնչվող այլ պարտականություններ:
 

Եթե հետաքրքրված եք տվյալ հաստիքով, և Ձեր տվյալները համապատասխանում են թափուր պաշտոնի պահանջներին, խնդրում ենք ուղարկել Ձեր ինքնակենսագրականը հետևյալ էլեկտրոնային հասցեին՝ hr@finca.am` վերնագրում լրացնելով` «Տեսահսկման թիմի օգնական - Ձեր Անուն Ազգանունը»:

 

 

2019-03-17

Դիտում` 1482
( Տեղադր.՝ 2019-02-27)

Banks.am


Smartclick.ai