Կազմակերպություն

Վարդենիսի մասնաճյուղի հաշվապահ

Վարդենիսի մասնաճյուղ

Գեղարքունիք/Վարդենիս 

Բարձրագույն մասնագիտական 

1-3 տարի 



•    Բարձրագույն մասնագիտական  կրթության պարագայում 1-2 տարվա մասնագիտական աշխատանքային փորձ (համապատասխան աշխատանքային փորձը հաշվապահության, աուդիտի, տնտեսագիտության բնագավառներում, ինչպես նաև  ֆինանսաբանկային համակարգում կարող է դիտվել, որպես առավելություն),
•    բարձրագույն ոչ մասնագիտական  կրթության պարագայում 2-3 տարվա մասնագիտական աշխատանքային փորձ (համապատասխան աշխատանքային փորձը  ֆինանսաբանկային համակարգում կարող է դիտվել, որպես առավելություն),
•     կանխիկ դրամի հետ աշխատելու փորձ և հմտություններ, դրամն արագ և անսխալ հաշվելու ունակություն,
•    կազմակերպչական ձիրք, հաղորդակցվելու և բանակցելու հմտություններ,
•    սեղմ ժամկետներում և ծանրաբեռնված  աշխատելու ունակություն,
•    թիմային և ինքնուրույն աշխատելու կարողություն:

Գիտելիքներ հետևյալ ոլորտներում`
•    վարկային կազմակերպությունների գործունեությունը կանոնակարգող իրավական ակտերի  իմացությունը կդիտվի որպես առավելություն,
•    հարկային օրենսդրության ընդհանուր իմացություն,
•    համակարգչային Excel և Word ծրագրերի խորացված իմացություն, ՀԾ Բանկ 4.0 ծրագրի իմացությունը կդիտվի որպես առավելություն,
•    ինտերնետի հետ աշխատելու բավարար գիտելիքներ,
•    Կենտրոնական Բանկի կողմից տրված  մասնագիտական որակավորման  վկայականի  առկայությունը ցանկալի է:


 

 

Կարևոր չէ 

ամբողջ օրը (09:00 - 18:00) 


•    ՀՀ oրենսդրության պահանջներին համապատասխան մասնաճյուղերում իրականացնել սկզբնական հաշվառման փաստաթղթավորումը,
•    սկզբնական հաշվառման փաստաթղթերի հիման վրա իրականացնել տնտեսական գործարքների թղթային և էլեկտրոնային հաշվապահական ձևակերպումները,
•    ճշգրիտ և ժամանակին կազմել/ներկայացնել հաշվապահական, ֆինանսական և հարկային անհրաժեշտ հաշվետվությունները,  
•    ՀՀ օրենսդրության պահանջների համաձայն ներկայացնել ֆինանսական, գործառնական և այլ հաշվետվությունները,
•    մասնաճյուղերի կողմից իրականացնել կանխիկ գործառնությունները,
•    մասնաճյուղերի կողմից իրականացնել բանկային գործառնությունները,
•    վարել հիմնական միջոցների և պաշարների հաշվապահական հաշվառումը,
•    պահպանել մասնագիտական վարքագծի կանոնները:


 

Հետաքրքրված և ներկայացվող պահանջներին բավարարող անձինք կարող են մանրամասն լրացված (ծննդյան տարեթիվ, փաստացի բնակավայր, հեռախոսահամար, կրթություն, աշխատանքային փորձ և այլն) ինքնակենսագրականը (ռեզյումե) ուղարկել  ՀՀ ք. Վարդենիս, Ռոմանի փողոց թիվ 7/1 “ԱՐԵԳԱԿ” ՈՒՎԿ ՓԲԸ–ի Վարդենիսի մասնաճյուղ կամ vacancy@aregak.am  էլ. հասցեով` որպես վերնագիր նշելով “Վարդենիսի մասնաճյուղի հաշվապահ”  պաշտոնի անվանումը, հակառակ դեպքում Ձեր դիմումը կարող է չդիտարկվել:
       Հարցազրույցի հրավիրվելու են փաստաթղթային փուլում ընտրված հավակնորդները:     


 

 

2019-03-17

Դիտում` 1448
( Տեղադր.՝ 2019-02-28)

Banks.am


Smartclick.ai