Կազմակերպություն

Հաշվետվությունների բաժնի պետ

Հաշվետվությունների բաժին

Երևան/Կենտրոն 

Բակալավր 

3-5 տարի 

  • Բարձրագույն մաթեմատիկական, տնտեսագիտական, ՏՏ կամ համարժեք այլ կրթություն:
  • Համանման աշխատանքի առնվազն 3 տարվա փորձ (որից առնվազն 2 տարին` համանման ոլորտի ղեկավար պաշտոնում):
  • Վարկային բյուրոների գործունեության առանձնահատկությունների իմացություն:
  • Բանկային ոլորտի գործունեության վերլուծության փորձ:
  • Բանկային օրենսդրության և նորմատիվ դաշտի իմացություն:
  • Ռիսկերի մոդելավորման կարողություն:
  • Հավանականությունների տեսության և վիճակագրության իմացություն:
  • Էկոնոմետրիկայի, ֆինանսների և վարկի իմացություն:
  • Համակարգչով աշխատելու հմտություններ (MS Office, Excel Macros, Transact-SQL, ETL, Business Intelligence tools, Data Mining tools):
  • Հայերեն, անգլերեն և ռուսերեն լեզուների տիրապետում: 
  • Գերազանց միջանձնային, հաղորդակցման, համագործակցության հմտություններ:
  • Վերլուծական մտածողություն:
  • Թիմում աշխատելու կարողություն: 
 

Մրցակցային (առողջության ապահովագրություն և այլ առավելություններ):

 

Կարևոր չէ 

ամբողջ օրը (09:00 - 18:00) 

  • Կազմակերպում է հաշվետվությունների բաժնի աշխատանքները, կազմում է բաժնի տարեկան աշխատանքային ծրագիրը և վերահսկում է այն:
  • Մշակում է տվյալների հավաքագրման և վերլուծության նպատակով ստեղծված տվյալների պահոցի պահանջները:
  • Ծրագրային միջոցներով ապահովում է տվյալների պահոցում տվյալների մշակման, ձևափոխման և պահպանման գործընթացը:
  • Ներկայացնում է առաջարկություններ հաշվետվությունների ստացման համակարգի և տվյալների պահոցի բարելավման ուղղությամբ:
  • Ապահովում է Ընկերության գործառնական համակարգերի փոփոխության արդյունքում տվյալների պահոցում համապատասխան փոփոխությունները:
  • Գեներացնում է ըստ կարիքի և պարբերական հաշվետվություններ՝ օգտագործելով Ընկերությունում առկա տեղեկատվական համակարգերը և տվյալների շտեմարանները:
  • Օգտագործելով վիճակագրական գործիքակազմ՝ վերլուծում է տեղեկատվությունը և պատրաստում կիրառական նշանակություն ունեցող հաշվետվություններ:
  • Կազմում և հաճախորդ կազմակերպություններին է տրամադրում Ընկերության կողմից որպես ծառայություն մատուցվող ամփոփ վիճակագրական զեկույցները (այլ հաշվետվությունները): 
  • Ներկայացում է առաջարկներ անմիջական ղեկավարին՝ նոր վիճակագրական զեկույցների (այլ հաշվետվությունների) մշակման վերաբերյալ: 
 

Բոլոր հետաքրքրված անձինք, ովքեր համապատասխանում են նշված պահանջներին, կարող են ուղարկել մանրամասն լրացված ինքնակենսագրություն (ռեզյումե) հետևյալ էլեկտրոնային հասցեին՝ hr@acra.am թեմայի դաշտում (Subject) նշելով «Հաշվետվությունների բաժնի պետ» պաշտոնի անվանումը, հակառակ դեպքում Ձեր հայտը կարող է չդիտարկվել:

Հարցազրույցի կհրավիրվեն միայն փաստաթղթային փուլում ընտրված հավակնորդները:

 

«ԱՔՌԱ ՔՐԵԴԻՏ ՌԵՓՈՐԹԻՆԳ» Ընկերությունը փնտրում է փորձառու և համապատասխան հմտություններով օժտված մասնագետի, ով, ստանձնելով հաշվետվությունների բաժնի պետի պաշտոնը, արդյունավետ կերպով կկազմակերպի բաժնի աշխատանքները, կիրականացնի վերահսկողություն և իր ներդրումը կունենա Ընկերության հետագա զարգացման գործում:

 

2019-05-21

Դիտում` 1532
( Տեղադր.՝ 2019-04-30)

Banks.am


Smartclick.ai