Կազմակերպություն

EVOCALAB 3 ծրագիր շրջանավարտների և մագիստրատուրայի երկրորդ կուրսի ուսանողների համար

Երևան 

Բարձրագույն 

Առանց փորձի 

• Շրջանավա°րտ ես, կամ ուսանո°ղ

• Ցանկանու°մ ես կառուցել քո ապագա կարիերան

• Պատրա°ստ ես ձեռք բերել գիտելիք և փորձ

• Ուզու°մ ես աշխատել Բանկում

ԷՎՈԿԱԲԱՆԿԸ հստակորեն գիտակցում է իր դերը որպես հասարակության ակտիվ մասնակից, կարևորում է երիտասարդների և հատկապես շրջանավարտների ֆինանսական գիտելիքերի և պրակտիկայի ձեռքբերման անհրաժեշտությունը:

Ծրագրի իրականացումը բխում է բանկի կորպորատիվ սոցիալական պատասխանատվությունից, որն է երիտասարդ սերնդի կրթական, գիտական և մշակութային ձեռքբերումների սատարումն ու խրախուսումը, ինչպես նաև գիտատար նորագույն տեխնոլոգիաների ներդրումն ու կիրառումը:

Ծրագրին մասնակցելու համար անհրաժեշտ է.

• Բարձր առաջադիմություն,

• սովորելու մեծ ցանկություն և նախաձեռնողականություն, սեփական կարիերան կառուցելու, աշխատանքային անհրաժեշտ հմտություններ ձեռք բերելու ցանկություն,

• վերլուծական և գործնական ճկուն մտածելակերպ, գաղափարների ներկայացման, թիմակիցների հետ շփման և համագործակցության հմտություն,

• օտար լեզուների՝ ռուսերենի և անգլերենի իմացություն:

 

 

Կարևոր չէ 

ամբողջ օրը (09:00 - 18:00) 

ԷՎՈԿԱԲԱՆԿԻ կողմից իրականացվող ծրագրի նպատակն է`

• Շրջանավարտների կողմից գիտելիքների ձեռքբերումը ՀՀ բանկային համակարգի ընդհանուր գործունեության մասին:

• Կիրառելով տեսական գիտելիքները` ձեռք բերել աշխատանքային կարողություններ և հմտություններ՝ անցնելով պրակտիկա Բանկի մասնաճյուղերում և գլխամասային գրասենյակում:


• Հաղորդակցվել ԷՎՈԿԱԲԱՆԿԻ կորպորատիվ արժեքներին, ծանոթանալ Բանկի աշխատաոճին, ներքին մշակույթին և երկարամյա պատմությանը:

• Ստանալ հնարավորություն աշխատելու ԷՎՈԿԱԲԱՆԿՈՒՄ:


 

Դիմելու համար մինչև ս.թ մայիսի 27-ը  job@evocabank.am էլեկտրոնային հասցեին ուղարկել.

• Համառոտ ինքնակենսագրություն՝ ռեզյումե հայերեն կամ անգլերեն լեզուներով:

• Մոտիվացիոն նամակ այն մասին, թե ինչու եք ցանկանում մասնակցել ծրագրին, ինչ եք ակնկալում սովորել, և ինչպես եք պատկերացնում Ձեր կարիերան գալիք երեք տարիների ընթացքում:


 

• Ծրագրի տևողություն՝ 3 ամիս:

• Ծրագրի սկիզբ՝ ս.թ. հունիսի 1:


 

2019-05-27

Դիտում` 1919
( Տեղադր.՝ 2019-05-10)

Banks.am


Smartclick.ai