Կազմակերպություն

Վարկային վերլուծաբան

Բանկի գլխամասային գրասենյակ

Երևան 

Բարձրագույն մասնագիտական 

3-5 տարի 

- Բարձրագույն կրթություն տնտեսագիտության կամ ֆինանսների ոլորտում,

- Բանկում կամ ֆինանսական համակարգում առնվազն 3 տարվա աշխատանքային փորձ՝ որպես ֆինանսական վերլուծաբան,

- Միջազգային որակավորումները (CFA կամ FRM ) դիտարկում են` որպես զգալի առավելություն,

- ՀՀ բանկային և հարկային օրենսդրության, վարկավորման գործընթացների իմացություն,

- Ֆինանսական հաշվետվությունների վերլուծության և ֆինանսական գործակիցների գերազանց իմացություն,

- Մաթեմատիկական և վերլուծական ունակություններ,

- Ֆինանսական մոդելավորման տեխնիկաների իմացություն,

- MS office ծրագրի խորացված իմացություն,

- R, Python, SQL ծրագրերի տեխնիկական իմացությունը կդիտարկվի որպես առավելություն,

- Թիմում աշխատելու հմտություններ և հաղորդակցման հմտություններ,

- Գործնական ճկուն մտածելակերպ,

- Իրավիճակներում արագ կողմնորոշվելու և որոշումներ կայացնելու ունակություն,

- Նախաձեռնողականություն, պատասխանատվության զգացում,

- Հայերեն լեզվի ազատ տիրապետում, ռուսերեն և անգլերեն լեզուների գերազանց իմացություն:


 

 

Կարևոր չէ 

ամբողջ օրը (09:00 - 18:00) 

- Հաճախորդների ֆինանսական հաշվետվությունների ամբողջական վերլուծությունների կատարում,

- Գործող կամ պոտենցիալ հաճախորդների վարկունակության գնահատում, վարկառուի ֆինանսատնտեսական գործունեության վերլուծության իրականացում,

- Ցուցանիշների, գործակիցների և միտումների վերլուծության իրականացում,

- Սահմանված ժամկետներում պահանջվող հաշվետվությունների կազմում և ներկայացում, ֆինանսական վերլուծությունների և վարկային ռիսկի հետ կապված առաջարկությունների ներկայացում,

- Տվյալների հենքի հավաքագրում և վերլուծության իրականացում` ռիսկերի կառավարման մոդելների կիրառման նպատակով:


 

Ներկայացնել համառոտ ինքնակենսագրություն (CV, Resume) PDF ձևաչափով հայերեն կամ անգլերեն լեզուներով հետևյալ էլեկտրոնային հասցեով` cv@evocabank.am կամ ԷՎՈԿԱԲԱՆԿԻ գլխամասային գրասենյակ` ք.Երևան, Հանրապետության 44/2 հասցեով՝ պարտադիր նշելով պաշտոնի անվանումը, որի համար դիմում եք:


 

Հարցազրույցի կհրավիրվեն միայն նախնական փաստաթղթային ընտրությունն անցած անձինք:

Աշխատավարձը մրցակցային է, աշխատակցին տրամադրվում է առավելությունների փաթեթ, այդ թվում բժշկական ապահովագրություն:


 

2019-05-31

Դիտում` 1632
( Տեղադր.՝ 2019-05-10)

Banks.am


Smartclick.ai