Կազմակերպություն

«Եղեգնաձոր» մասնաճյուղի գործավար

«Եղեգնաձոր» մասնաճյուղ

Վայոց Ձոր/Եղեգնաձոր 

Բարձրագույն 

1-3 տարի 

• մեկ տարի հաճախորդների սպասարկման ոլորտում /գործավարի, օգնականի և/կամ այլ հարակից պաշտոններում/,

• հաղորդակցման հմտություններ,

• պատասխանատվություն, օպերատիվություն, ճշտապահություն,

• գործավարության կազմակերպման հիմունքերի իմացություն,

• գործարար շփման վարվելակերպի իմացություն,

• հայերենի - ազատ տիրապետում, անգլերենը – ցանկալի է,

• MS Office, Internet փորձառու օգտագործող:


 

 

Կարևոր չէ 

ամբողջ օրը (09:00 - 18:00) 

• Պատասխանում է հեռախոսազանգերին, գրանցում է հաղորդագրությունները և փոխանցում է համապատասխան աշխատողին, կատարում է փաստաթղթերի պատճենահանման, պատկերամուտի /սկանի/, ֆաքսի աշխատանքներ, ինչպես նաև նամակագրության աշխատանքներ,

• Մուտքագրում է համապատասխան տվյալները Ընկերության տեղեկատվական համակարգերի կառավարման ծրագրում,

• Պատրաստում է պայմանագրեր, մասնակցում է հաշվետվությունների պատրաստման գործընթացին, անհրաժեշտության դեպքում տեղեկություններ է տրամադրում համապատասխան աշխատողներին,

• Ղեկավարում և համակարգում է տեղեկատվության փոխանակումը,

• Ապահովում է Ընկերության անձնակազմի և հյուրերի ճանապարհորդության/գործուղման հետ կապված պայմանավորվածությունները և ժամանակավոր կացարանները,

• Հսկողություն է իրականացնում է աշխատողների, Հաճախորդների, Գործընկերների և հյուրերի Ընկերության տարածք մուտքի և ելքի նկատմամբ, տրամադրում է համապատասխան քարտեր,

• Պատասխանում է Հաճախորդների և Այցելուների հարցերին, ընդունում է նրանց առաջարկները և դժգոհությունները,

• Համակարգում է հատուկ այցելություններն ու հանդիպումները, ցուցակագրում է հանդիպումները,

• Պատրաստում է Մասնաճյուղի աշխատողների աշխատաժամանակի հաշվարկի տեղեկագիրը,

• Իրականացնում է Մասնաճյուղին ամրակցված տրանսպորտային միջոցների երթուղիների բաշխումը, կատարած վազքի հաշվառումը և դրա հետ կապված տեղեկատվության գրանցումները, ինչպես նաև դրա վերաբերյալ հաշվետվությունների պատրաստումը:

• Ապահովում է փաստաթղթերի պարբերական կրկնօրինակումը և նրանց պաշտպանվածությունը:


 

Համապատասխան որակավորում ունեցող անձանց խնդրում ենք իրենց ինքնակենսագրությունը (CV) հայերեն լեզվով ներկայացնել ՀՀ, ք.Եղեգնաձոր 3601, Մոմիկի 1 նրբ., 9/02 կամ ուղարկել էլեկտրոնային փոստով՝ Аnahit.Мanukyan@kamurj.am՝ հստակ նշելով պաշտոնը, որին հավակնում են: 

 

 

2019-05-30

Դիտում` 1191
( Տեղադր.՝ 2019-05-16)

Banks.am


Smartclick.ai