Կազմակերպություն

Սևանի մասնաճյուղի և Հրազդանի ներկայացուցչության խնդրահարույց վարկեր հավաքագրող մասնագետ

Սևանի մասնաճյուղ

Գեղարքունիք/Սևան 

Բակալավր 

1-3 տարի 

•    Բարձրագույն կրթություն, (ցանկալի է տնտեսագիտական կամ իրավաբանական),
•    առնվազն 2 տարվա համապատասխան աշխատանքային փորձ:
Գիտելիքներ հետևյալ ոլորտներում`
•    գործադիր և դատական մարմինների, ինչպես նաև ԴԱՀԿ-ի գործունեությունը կանոնակարգող իրավական ակտերի խորացված իմացություն,
•    վարկային կազմակերպությունների գործունեությունը կանոնակարգող իրավական ակտերի խորացված իմացություն:
Անհրաժեշտ հմտություններ
•    համակարգչով աշխատելու (MS Excel և MS Word ծրագրեր) հմտություններ,
•    կազմակերպչական ձիրք, հաղորդակցվելու և բանակցելու հմտություններ,
•    ծանրաբեռնված և սեղմ ժամկետներում աշխատելու ունակություն,
•    թիմային և ինքնուրույն աշխատելու կարողություն:

 

Պայմանագրային

 

Կարևոր չէ 

ամբողջ օրը (09:00 - 18:00) 

  •   Ապահովել Սևանի մասնաճյուղի և Հրազդանի ներկայացուցչության իրավական գործունեության իրականացումը` համակարգելով աշխատանքները կապված դատական և կատարողական գործընթացների հետ, ներառյալ իրավունքի վերականգնումը և գրավի իրացումը,
    •    հաճախորդների հետ փոխհարաբերություններում կիրառել արդյունավետ եւ հետևողական հավաքագրման ռազմավարություն՝ հաշվի առնելով դեպքերի առանձնահատկությունները,
    •    իրականացնել հանդիպումներ հաճախորդների հետ և ընդունել համապատասխան որոշումներ գործընթացների հետագա վատթարացումը կանխելու նպատակով,
    •    կազմել հայցադիմումներ, վճարման կարգադրություններ, միջնորդություններ և անհրաժեշտ այլ գրություններ՝ ապահովելով դրանց մուտքագրումը հասցեատեր կազմակերպություններ,
    •    վերահսկել մասնաճյուղի և ներկայացուցչության կողմից դատական մարմիններին և ՀՀ ԱՆ ԴԱՀԿ ծառայության ներկայացված հայցերի, դիմումների, միջնորդությունների կատարման ժամկետները, ինչպես նաև հետևել դատական և գործադիր մարմինների կողմից դրանց կատարման բնականոն ընթացքին,
    •    համակարգել մասնաճյուղի և ներկայացուցչության իրավական փաստաթղթաշրջանառությունը, այդ թվում` իրականացնել դրանց վերաբերյալ գործավարությունն ու սահմանված կարգով պահպանումը,
    •    կազմակերպության ֆինանսատնտեսական գործունեության բարելավման և բացահայտված թերությունների վերացման վերաբերյալ առաջարկությունների մշակման նպատակով իրականացնել բողոքների և դատական գործերի ուսումնասիրություն, արդյունքների հետազոտում, վերլուծություն և ընդհանրացում:     


 

Մանրամասն լրացված (ծննդյան տարեթիվ, փաստացի բնակավայր, հեռախոսահամար, կրթություն, աշխատանքային փորձ և այլն) ինքնակենսագրություն (ռեզյումե):

 

Հետաքրքրված և ներկայացվող պահանջներին բավարարող անձինք կարող են ինքնակենսագրականը (ռեզյումե) ուղարկել ՀՀ ք. Սևան Խաղաղության 4/1-2 “ԱՐԵԳԱԿ” ՈՒՎԿ ՓԲԸ–ի Սևանի մասնաճյուղ կամ [email protected]  էլ. հասցեով` որպես վերնագիր նշելով “Սևանի խնդրահարույց վարկեր հավաքագրող մասնագետ”  պաշտոնի անվանումը, հակառակ դեպքում Ձեր դիմումը կարող է չդիտարկվել:
       Հարցազրույցի հրավիրվելու են փաստաթղթային փուլում ընտրված հավակնորդները:     

 

2019-06-26

Դիտում` 104
( Տեղադր.՝ 2019-06-11)

Banks.am
iTel
Mediamax
Sport
Bravo