Կազմակերպություն

Ներքին աուդիտոր

Երևան/Դավիթաշեն 

Բարձրագույն մասնագիտական 

1-3 տարի 

Ֆինանսաբանկային համակարգի գերազանց իմացություն:
Իրավական համակարգի ընդհանուր գիտելիքներ
Հայերեն լեզվի գերազանց իմացություն: Անգլերեն լեզվի իմացությունը կդիտվի որպես առավելություն:
MS Office, ՀԾ Բանկ համակարգի գերազանց իմացություն:
Բարձրագույն կրթություն և առնվազն 2 տարվա մասնագիտական աշխատանքային փորձ, հաշվապական խորացված գիտելիքներ: ՀՀ ԿԲ  կամ միջազգային մասնագիտական կառույցների կողմից տրված վկայականները կդիտվեն որպես առավելություն:
Կրթություն

Բարձրագույն կրթություն` ցանկալի է տնտեսագիտական ֆինանսական կամ կիրառական այլ  ոլորտներում:
Գործարար որակներ և անձնական հատկանիշներ.

Անկախ և անաչառ աշխատելու հմտություն:
Առաջնահերթությունները տարբերակելու ունակություն:
Ժամանակի կառավարման հմտություն:
Անկաշկանդ հաղորդակցման ունակություն:
Որոշումներ կայացնելու ունակություն:
Վերլուծական և տրամաբանական դատողությունների կիրառման ունակություններ:
Թիմային աշխատանք (մտածելակերպ և գործելաոճ):
Լարված իրավիճակներում աշխատելու պատրաստակամություն:
Միջանձնային շփման և բանակցելու ունակություն:

 

200000-300000 ՀՀ դրամ (ներառյալ հարկեր)

 

Կարևոր չէ 

ամբողջ օրը (09:00 - 18:00) 

ա)Ընկերության ֆինանսական փաստաթղթերի ստուգում, գույքագրմանը վերաբերող փաստաթղթերի վերլուծություն, նշված փաստաթղթերի համեմատություն առաջնային հաշվապահական հաշվառման տվյալների հետ.
բ) Ընկերության անունից կնքված պայմանագրերի, կատարվող գործարքների և կոնտրագենտների հետ կատարվող հաշվարկների օրինականության ստուգում.
գ) վարվող հաշվապահական հաշվառման՝ ՀՀ օրենսդրությանը և միջազգային ստանդարտներին համապատասխանության վերլուծություն.
դ) Ընկերության ֆինանսական դրության, վճարունակության, ակտիվների լիկվիդայնության, սեփական և փոխառու միջոցների հարաբերակցության վերլուծություն և Ընկերության կառավարման մարմիններին ուղղված առաջարկությունների նախապատրաստում.
ե) բյուջե կատարվող վճարումների ճշգրիտ և ժամանակին կատարման, շահաբաժինների վճարման, այլ պարտավորությունների մարման ստուգում.
զ) Ընկերության տարեկան հաշվետվության, հաշվապահական հաշվեկշռի, շահույթների և վնասների հաշվետվության, ֆինանսական և այլ հաշվետվությունների կազմման ճշգրտության ստուգում.
է) Ընկերության խորհրդի, գործադիր տնօրենի, այլ ստորաբաժանումների կողմից ընդունված որոշումների՝ ՀՀ օրենսդրությանը, ընկերության կանոնադրությանը և կառավարման մարմինների որոշումներին համապատասխանության ստուգում.
ը) Ընկերության բաժնետերերի ընդհանուր ժողովի որոշումների հիման վրա վերլուծությունների և դիտարկումների իրականացում.
թ) օրենսդրությամբ նախատեսված այլ գործառույթներ:

 

Հետաքրքրված անձինք իրենց կենսագրականը կարող են ներկայացնել հետևյալ  հասցեով՝ hrvacancy@globalcredit.am, վերնագրում նշելով համապատասխան պաշտոնը, այլապես Ձեր թեկնածությունը չի կարող դիտարկվել:

Խնդրում ենք դիմեն միայն համապատասխան աշխատանքային փորձ ունեցող  թեկնածուները։

 

 

2019-09-08

Դիտում` 2059
( Տեղադր.՝ 2019-06-24)

Banks.am


Smartclick.ai