Կազմակերպություն

Մարդկային ռեսուրսների կառավարման ավագ մասնագետ

Մարդկային ռեսուրսների կառավարման բաժին/ Գլխամաս

Երևան 

Բարձրագույն մասնագիտական 

3-5 տարի 

• Բարձրագույն մասնագիտական կրթություն, MBA ցանկալի է,

• Առնվազն 3 տարվա մասնագիտական աշխատանքային փորձ ՄՌԿ ոլորտում,

• Միջազգային կրթությունը կամ որակավորումները կդիտվեն որպես առավելություն,

• Աշխատանքային օրենսգրքի իմացություն, ՄՌԿ առնչվող որոշումների մասին տեղեկացվածություն,

• Աշխատատեղի նկարագրերի և աշխատանքային հայտարարությունների կազմման կարողություն, հայտարարությունների թիրախային աղբյուրների որոշման, հարցազրույցների վարման տեխնիկաների տիրապետում,

• ՄՌԿ գործընթացների լիարժեք տիրապետում, ավանդական և նորագույն գործիքների, թվային և գլոբալ թրենդերի տիրապետում,

• Անձնակազմի կատարողականի կառավարման, գնահատման և խրախուսման մեթոդների տեխնիկական իմացություն,

• Ձգտում նորամուծությունների և out-of-box լուծումների հանդեպ,

• MS Office, Internet-ի իմացություն,

• Թիմային աշխատանքին միտվածություն,

• Պատասխանատվության զգացում և որոշումներ կայացնելու ունակություն,

• Հայերեն, ռուսերեն, անգլերեն լեզուների բանավոր և գրավոր ազատ տիրապետում:

 

Մրցակցային, լայն առավելությունների փաթեթ

 

Կարևոր չէ 

ամբողջ օրը (09:00 - 18:00) 

1) Իրականացնում է կադրերի հավաքագրումը` կազմակերպում է մրցույթներ, տարածում հայտարարություններ, անցկացնում հարցազրույցներ, թեստավորումներ և ամփոփում արդյունքները,

2) Իրականացնում է ընտրված աշխատակցի կողմնորոշման ծրագիրը և ակտիվորեն մասնակցում աշխատակցի ադապտացման կազմակերպմանը,

3) Բանկի ստորաբաժանումների հետ համատեղ կազմում է աշխատատեղերի նկարագրություն և կոմպետենցիաների քարտեզը,

4) Կատարում է ոլորտում աշխատանքի շուկայի տվյալների ուսումնասիրում,

5) Մասնակցում է աշխատակիցների կատարողականի կառավարման և խրախուսման համակարգերի մշակմանը,

6) Մշակում է աշխատակցի գնահատման մեթոդները և վերահսկում աշխատակիցների գնահատման ընթացքը, մշակում ստացված տվյալները, ամփոփում և աշխատակիցների գնահատման արդյունքների մասին ներկայացնում հաշվետվություններ,

7) Մասնակցում է աշխատակիցների սոցիալական կամ ապահովագրական փաթեթների ծրագրերի կազմակերպմանը,

8) Կազմում է աշխատանքային պայմանագրեր, անձնակազմի գծով հրամաններ, կարգադրություններ և այլ պաշտոնական գրություններ:

9) Կատարում է աշխատակիցների ուսուցման, վերապատրաստման կարիքների բացահայտում, կազմակերպում ներքին և արտաքին վերապատրաստումներ, կազմակերպում աշխատակիցների փորձի փոխանակում և գնահատում դասընթացների արդյունավետությունը:

10) Իրականացնում է Բանկի կորպորատիվ արժեքների և մշակույթի տարածում, կազմակերպում թիմային միջոցառումներ, աշխատանքներ տանում ներքին հաղորդակցման բարելավման ուղղությամբ:

11) Կատարում է Բաժնի գործառույթներին առնչվող այլ հանձնարականներ:

 

Ներկայացնել համառոտ ինքնակենսագրություն (CV, Resume) հայերեն կամ անգլերեն լեզվով PDF ձևաչափով հետևյալ էլեկտրոնային հասցեով` cv@evocabank.am վերնագրում նշելով` «Մարդկային ռեսուրսների կառավարման ավագ մասնագետ» պարտադիր անվանումը:

 

Փաստաթղթերի ներկայացման վերջնաժամկետն է 20.07.2019թ.:

Հարցազրույցի կհրավիրվեն միայն նախնական փաստաթղթային ընտրությունն անցած անձինք:

Գլխամասային գրասենյակ, ք.Երևան, Հանրապետության 44/2:

Աշխարհը թվային է դառնում և մենք պատրաստ ենք դրան: Evocabank-ը քեզ տալիս է նոր միջավայր, քո փորձն ու գիտելիքները կիրառելու և նոր բարձունքների հասնելու մեծ հնարավորություններ:

Էվոկաբանկի աշխատակիցները ստանում են մի շարք առավելություններ, որին կարող եք ծանոթանալ` հետևելով նշված հղումը` https://www.evocabank.am/vacancies.html

 

2019-07-20

Դիտում` 2999
( Տեղադր.՝ 2019-07-02)

Banks.am


Smartclick.ai