Կազմակերպություն

Վարկային մասնագետ «Ապարան» մասնաճյուղում

Վարկային բաժին

Արագածոտն/Ապարան  

Բարձրագույն 

Առանց փորձի 

  • Բարձրագույն կրթություն, նախընտրելի է ֆինանսական, տնտեսագիտական, մաթեմատիկական,
  • Վաճառքի փորձը, վաճառքի գործիքների իմացությունը ցանկալի է,
  • Վերլուծական մտածելակերպ և խնդիրներ լուծելու ունակություն,
  • Հաղորդակցվելու և բանակցելու զարգացած հմտություններ,
  • Կազմակերպչական և թիմային աշխատանքներ կատարելու ունակություն,
  • Լարված աշխատանք կատարելու ունակություն,
  • Համակարգչային ծրագրերի իմացություն (MS Office),
  • Հայերենի գերազանց իմացություն, ռուսերենի և/կամ անգլերենի իմացությունը ցանկալի է:
 

– 

Կարևոր չէ 

ամբողջ օրը (09:00 - 18:00) 

  • Ուղիղ մարքեթինգի և այցելությունների միջոցով ներգրավել պոտենցիալ հաճախորդներ՝ ներկայացնելով ընկերության ապրանքանիշը, ծառայությունները,
  • Այցելել հաճախորդի գործունեության վայր կամ բնակարան` իրականացնելու բիզնես վերլուծություն և գնահատելու ֆինանսական, սոցիալական կարգավիճակը,
  • Վերլուծել հաճախորդի վարկունակությունը՝ բացահայտելով հնարավոր ռիսկերը,
  • Վերլուծել բոլոր տվյալները՝ օգտագործելով ֆինանսական գործակիցները և հաճախորդի վարկային պատմությունը,
  • Պատրաստել և ներկայացնել պահանջվող հաշվետվությունները և փաստաթղթերը վարկային կոմիտեին,
  • Տեղեկացնել հաճախորդներին և երաշխավորողներին իրենց իրավունքների և պարտավորությունների մասին,
  • Հետևել հաճախորդի կողմից հետվճարումների ժամանակին կատարմանը, խնդիրների դեպքում պարզել պատճառները, լուծումներ առաջարկել:
 

Եթե հետաքրքրված եք թափուր հաստիքով, և Ձեր տվյալները համապատասխանում են պաշտոնի պահանջներին, խնդրում ենք ուղարկել Ձեր ինքնակենսագրականը հետևյալ էլեկտրոնային հասցեին՝ hr@finca.am` վերնագրում լրացնելով`«Վարկային մասնագետ – Ապարան –  Ձեր Անուն Ազգանունը»:  

*Ընտրված թեկնածուն կապահովվի անհրաժեշտ գիտելիքներով և հմտություններով` դասընթացների և գործնական աշխատանքի միջոցով:


 

 

2019-10-15

Դիտում` 1145
( Տեղադր.՝ 2019-08-27)

Banks.am


Smartclick.ai