Կազմակերպություն

"EVOCALAB 4" ուսումնական ծրագիր

Երևան 

Բակալավր 

Առանց փորձի 

• Ակտի՞վ ես, ստեղծագո՞րծ և մոտիվացվա՞ծ,

• Ցանկանու՞մ ես սկսել կարիերադ ամենանորարար թիմում,

• Պատրա՞ստ ես ձեռք բերել գիտելիքներ և փորձ,

Ուրեմն EVOCALAB 4 - ը հենց Քե'զ համար է!


Միացի'ր ծրագրին և ստացի'ր.

• աշխատանքի հնարավորություն ամենաթվային Բանկում,

• գիտելիքներ ՀՀ բանկային համակարգի մասին,

• աշխատանքային կարողություններ և հմտություններ,

• պրակտիկայի հնարավորություն Բանկի մասնաճյուղերում և գլխամասային գրասենյակում,

• հնարավորություն ծանոթանալու ԷՎՈԿԱԲԱՆԿԻ ներքին մշակույթին, աշխատելաոճին, կորպորատիվ արժեքներին և պատմությանը:


 

Չվճարվող

 

Կարևոր չէ 

մասամբ զբաղվածությամբ 

• լինել չորրորդ կուրսի ուսանող, շրջանավարտ կամ մագիստրատուրայի ուսանող, 

• բարձր առաջադիմություն,

• սովորելու և հմտություններ ձեռք բերելու մեծ ցանկություն,

• նախաձեռնողականություն,

• վերլուծական ճկուն միտք,

• թիմակիցների հետ շփման և համագործակցության հմտություն,

• օտար լեզուների՝ ռուսերենի և անգլերենի իմացություն,

• հետագա մասնակցություն ծրագրին օրական նվազագույնը 3 ժամ:


 

Մինչև ս.թ սեպտեմբերի 30-ը hr@evocabank.am էլեկտրոնային հասցեին ուղարկիր մոտիվացիոն նամակ այն մասին, թե ինչու՞ ես ցանկանում մասնակցել ծրագրին, և ինքնակենսագրական (CV) PDF ֆորմատով ու լուսանկարով, հայերեն կամ անգլերեն լեզուներով ՝ վերնագրում նշելով «EVOCALAB 4»: 

 

EVOCALAB –ը եռամսյա ծրագիր է, որը ստեղծվել է Բանկի կորպորատիվ սոցիալական պատասխանատվության շրջանակներում. այն է երիտասարդ սերնդի սատարումն ու խրախուսումը` պրակտիկ գիտելիքների և փորձի ձեռքբերման, նորագույն տեխնոլոգիաների կիրառման և աշխատանքային հմտությունների ձեռեքբերման հարցերում:

Այդ պատճառով էլ ս.թ. հոկտեմբերի 10- ից մեկնարկվում է EVOCALAB 4 –ը, որի մասնակիցը կարող ես լինել հենց Դու': 

 

2019-09-30

Դիտում` 3335
( Տեղադր.՝ 2019-09-16)

Banks.am


Smartclick.ai