Կազմակերպություն

Ֆինանսական խորհրդատու

Սպառողական վարկավորման բաժին

Երևան/Դավիթաշեն 

Բարձրագույն 

Ցանկալի է 

Կրթությունը՝ բարձրագույն (ցանկալի է ֆինանսական, տնտեսագիտական, մաթեմատիկական)

Մասնագիտական փորձը՝ Ցանկալի է ֆինանսաբանկային կամ հաճախորդների սպասարկման ոլորտում

Համակարգչային գիտելիքները՝ MS Office ծրագրային փաթեթ, «ՀԾ-Բանկ» համակարգ (ցանկալի է)

Լեզուների իմացությունը՝ Հայերեն (գերազանց), ռուսերեն և անգլերեն (լավ)

 

 

Կարևոր չէ 

ամբողջ օրը (09:00 - 18:00) 

1. Ընկերության կողմից մատուցվող ծառայությունների և վարկավորման պայմանների վերաբերյալ hաճախորդներին տեղեկատվության տրամադրում, հաճախորդների ներգրավում՝ ինչպես Ընկերության տարածքում, այնպես էլ Ընկերության տարածքից դուրս /հաճախորդի կողմից Ընկերության գրասենյակ այցելության ընթացքում, հաճախորդի հետ հեռախոսազրույցի ընթացքում, հաճախորդի գործունեության փաստացի վայրում, կազմակերպվող այլ գործնական հանդիպումների ընթացքում, հաճախորդի էլեկտրոնային հասցեին ուղարկվող առաջարկությամբ, գործնական միջոցառումների ընթացքում բաժանվող թերթոններով/

2. Հաճախորդներին հետաքրքրող կոնկրետ ծառայության բնույթի (տեսակի) և էական պայմանների բանավոր պարզաբանում

3. Վարկային հայտի ընդունում, ձևակերպում, անհրաժեշտ փաստաթղթերի հավաքագրում, վարկային հայտի ուսումնասիրություն, վարկարժանության ստուգում

4. Վարկային պայմանագրի կազմում

5. Վարկային փաթեթի կազմում

6. Հաճախորդների սպասարկում՝ ՀՀ օրենսդրության և Ընկերության ներքին իրավական ակտերի պահանջներին համապատասխան:

7. Ընկերության ներքին իրավական ակտերից բխող այլ պարտականությունների կատարում:

 

Աշխատանքի համար դիմել ցանկացող և համապատասխան որակավորում ունեցող թեկնածուներին խնդրում ենք հայերեն լեզվով լրացնել կից ներկայացված դիմումի ձևը` ԴԻՄՈՒՄ պարտադիր նշելով աշխատատեղի անվանումը, որին հավակնում են: 

Հարցազրույցի կհրավիրվեն միայն նախնական փաստաթղթային ընտրությունն անցած թեկնածուները:

 

Գործարար որակները՝

• Արդյունավետ բանակցելու և համագործակցելու հմտություն,

• պատասխանատվության, համբերատարության զգացում,

• լարված իրավիճակներում արագ կողմնորոշվելու ունակություն,

• սթրեսակայունություն և նախաձեռնողականություն,

• թիմում աշխատելու հմտություն,

• փոփոխությունների հանդեպ ճկունություն

 

2019-11-13

Դիտում` 1646
( Տեղադր.՝ 2019-10-30)

Banks.am


Smartclick.ai