Կազմակերպություն

Գործառնական ռիսկերի կառավարման մասնագետ

Ռիսկերի կառավարման վարչություն

Երևան 

Բարձրագույն մասնագիտական 

1-3 տարի 

•    բարձրագույն կրթություն ֆինանսների, գործարար կառավարման, տնտեսագիտության կամ այլ համապատասխան ոլորտում,
•    առնվազն 2 տարվա աշխատանքային փորձ ռիսկերի կառավարման կամ հարակից ոլորտներում,
•    գործառնական ռիսկերի կառավարման մեթոդների և մոդելների իմացություն,
•    բանկային հաշվապահական հաշվառման հիմնական սկզբունքների, բանկային օրենսդրության և նորմատիվների իմացություն,
•    MS Office -ի գերազանց տիրապետում, «ՀԾ-Բանկ» ծրագրի իմացություն,
•    FRM կամ PRM որակավորումը դիտարկում է որպես մեծ առավելություն,
•    վիճակագրական վերլուծության ծրագրային ապահովման (SPSS, STATA և այլն) կամ ծրագրավորման որևէ լեզվի (C++, C#, Python, SQL և այլն) իմացությունը դիտարկում է որպես առավելություն,
•    վերլուծական մտածողություն, ֆինանսական վերլուծություններ կատարելու ունակություն,
•    թիմում աշխատելու կարողություն,
•    հայերենի, ռուսերենի և անգլերենի գերազանց իմացություն:


 

մրցակցային, առավելությունների լայն փաթեթ

 

Կարևոր չէ 

ամբողջ օրը (09:00 - 18:00) 

•    գործառնական ռիսկերի բացահայտում, գնահատում և կանոնակարգում,
•    գործառնական ռիսկերի մոնիտորինգի անցկացում, հաշվետվությունների կազմում և ներկայացում,
•    զեղծարարությունների կանխարգելում և բացահայտում,
•    պատահարների բազաների վարում, կանոնակարգում և վերլուծություն,
•    բիզնես գործընթացների գործառնական ռիսկերի գնահատում, կանոնակարգում,
•    նոր պրոդուկտների և ծառայությունների գործառնական ռիսկերի գնահատում,
•    բաժնի այլ գործառույթների իրականացում:

 

Ներկայացնել ինքնակենսագրություն (CV) հայերենով կամ անգլերենով hr@evocabank.am էլեկտրոնային հասցեին` վերնագրում նշելով  «Գործառնական ռիսկերի կառավարման մասնագետ»:
Հարցազրույցի կհրավիրվեն միայն նախնական ընտրությունն անցած անձինք:

 


ԵԹե ԴՈՒ՝


•    ձգտում ես գտնել out-of-box լուծումներ և օգտագործել նորագույն տեխնոլոգիաներ,
•    ունես միջանձնային և հաղորդակցման զարգացած հմտություններ, թիմում աշխատելու կարողություն,
•    պատասխանատվության բարձր զգացում,
•    հայերենի, ռուսերենի և անգլերենի գերազանց իմացություն,


ԱՊԱ ՄԵՆՔ ՍՊԱՍՈՒ'Մ ԵՆՔ ՔԵԶ:

ՄԻԱՑԻ'Ր ՄԵՐ ԹԻՄԻՆ և ՍՏԱՑԻ'Ր.

1.    առողջության ապահովագրություն,
2.    Evocabank-ի ծառայությունների արտոնյալ պայմաններ, ապահովագրական      ծառայությունների զեղչեր,
3.    բարձր կատարողական, տոնական և տարեվերջյան բոնուսներ,
4.    պարգևատրումներ ծննդյան օրերին, ամուսնանալիս և երեխա ունենալիս,
5.    ազատ օրեր,
6.    ընդմիջման հարմարավետ գոտի,     
7.    նորաոճ dress code,
8.    նորարար և ժամանակակից տեխնոլոգիաներով հագեցած միջավայր,
9.    մասնագիտական թրեյնինգներ, անձնային զարգացում և կարիերայի աճ,      
10.    միջազգային կոնֆերանսներ և գործուղումներ արտերկիր,
11.    անգլերենի ուսուցում Evocabank-ում,     
12.    կորպորատիվ սոցիալական պատասխանատվություն,
13.    թիմբիլդինգ և կորպորատիվ միջոցառումներ:


 

2019-12-15

Դիտում` 2442
( Տեղադր.՝ 2019-11-27)

Banks.am


Smartclick.ai