Կազմակերպություն

Համակարգերի կառավարման նոր ֆունկցիոնալի ներդրման բաժնի գլխավոր մասնագետ

Վճարման և քարտային հետգործառնությունների վարչություն

Երևան 

Բարձրագույն մասնագիտական 

3-5 տարի 

• Համալիր ցանցային ենթակառուցվածքների տեղադրման, կառավարման և վերահսկման նվազագույնը 3-5 տարվա գործնական փորձ, որոնք ներառում են վերոնշյալներից մեկը կամ մի քանիսը. Windows Server 2008/2012/2016/2019, VMWare, Hyper-V, Terminal Services, MS AD , MS Exchange և Windows IIS.

• Python, Bash կամ այլ սկրիպտային լեզվով ծրագրավորման փորձ.

• Տեխնիկական փաստաթղթերի (Policy) կազմման և վարման ունակություններ.

• Անվտանգության ստանդարտներին համապատասխան համակարգերի կարգաբերման և համահավասարեցման աշխատանքային փորձ.

• Active Directory միջավայրում խնդիրների լուծման, կառավարման և աշխատանքի շարունակականության ապահովվման ունակություններ.

• OSI մոդելի և TCP/IP stack – ի աշխատանքի սկզբունքների ամբողջական պատկերացում.

• IP ցանցերի: DNS, DHCP, SSL, IPSEC VPN, փոխանջատիչների (switches), երթուղիչների (routers) և միջցանցային էկրանների (firewalls) համակարգերի և սարքերի հետ աշխատելու հիմնովին գիտելիքներ.

• Սերվերների և ցանցային համակարգերի աշխատանքի մշտադիտարկման իրականացման և անսարքությունների վերացման գործիքների հետ աշխատանքային փորձ.

• Թիմային կողմնորոշվածությամբ, համագործակցային միջավայրում աշխատելու փորձ.

 

Պայմանագրային

 

Կարևոր չէ 

ամբողջ օրը (09:00 - 18:00) 

• Սերվերների կառավարում, ցանցային սարքերի և ծրագրերի սպասարկում.
• Անվտանգության ապահովում մուտքի հսկման, արխիվացման և միջցանցային էկրանների միջոցով.
• Համակարգերի սպասարկման հետ կապված լուծումների մշակում տարբեր նախագծերի և գործառնական կարիքների համար.
• Նոր սերվերների տեղադրում կամ գոյություն ունեցող սերվերների կարգավորում, արտաքին սարքերի, ծառայությունների սպասարկում և պահպանում համաձայն ստանդարտների և նախագծի  գործառնական պահանջների.

• Ամենօրյա համակարգային մշտադիտարկում.
• Մշտադիտարկման համակարգերի տեղադրում և կարգաբերում.

 

Ներկայացված պահանջներին համապատասխանող թեկնածուները կարող են ուղարկել իրենց լրացված դիմում-հայտերը (http://www.armbusinessbank.am/uploads/attachments/article/Application-form.doc) hr@armbusinessbank.am հասցեին:

Մրցույթում դիտարկվելու նպատակով խնդրում ենք հաղորդագրության թեմա (subject) դաշտում պարտադիր նշել պաշտոնը, որի համար դիմում եք: Դիմում-հայտերը լրացնել և ուղարկել միայն էլեկտրոնային եղանակով:

 

Մրցույթը կանցկացվի հարցազրույցի միջոցով:

Դիմում-հայտերի հավաքագրման (1-ին փուլ) արդյունքում ընտրված դիմորդները նախապես կտեղեկացվեն մրցույթի անցկացման հաջորդ փուլի մասին:

 

2021-04-15

Դիտում` 1208
( Տեղադր.՝ 2021-04-02)

Banks.am


Smartclick.ai