Կազմակերպություն

“Աշտարակ” մասնաճյուղի կառավարիչ

“Աշտարակ” մասնաճյուղ

Արագածոտն/Աշտարակ 

Բարձրագույն 

1-3 տարի 

•    Բարձրագույն կրթություն
•    Առնվազն երկու տարվա աշխատանքային փորձ ֆինանսաբանկային համակարգում
•    ՀՀ ԿԲ-ի կողմից տրված Բանկի մասնաճյուղի կառավարիչի որակավորման վկայական
•    Ֆինանսական վերլուծության գերազանց իմացություն
•    Բանկային գործունեությունը կարգավորող օրենսդրության խորացված իմացություն
•    Հաշվապահական հաշվառման խորացված իմացություն
•    Հայերենի գերազանց տիրապետում
•    Ռուսերեն և/կամ անգլերեն լեզուների իմացություն

 

Պայմանագրային

 

Կարևոր չէ 

ամբողջ օրը (09:00 - 18:00) 

•    Կոորդինացնում է մասնաճյուղի ստորաբաժանումների ընթացիկ աշխատանքները
•    Ներկայացնում է առաջարկություններ` մասնաճյուղի խնդիրների վերաբերյալ
•    Կոորդինացնում է մասնաճյուղի ստորաբաժանումների գործառույթների բաշխման և վերաբաշխման աշխատանքները
•    Անհրաժեշտության դեպքում` առաջարկություն է ներկայացնում կառուցվածքային փոփոխությունների իրականացման, աշխատատեղերի  վերանայման և/կամ վերագնահատման վերաբերյալ
•    Վերահսկում և հաստատում է միջազգային փոխանցումները
•    Կազմակերպում և վերահսկում է մասնաճյուղի աշխատողների կողմից իրականացվող ընթացիկ աշխատանքները և խնդիրների իրականացումը, ապահովում դրանց անընդհատությունը
•    Ապահովում է մասնաճյուղի բաժինների և այլ ստորաբաժանումների հետ համագործակցությունը ու տեղեկատվության փոխանակումը
•    Վերահսկում է մասնաճյուղում շրջանառվող տեղեկատվության գաղտնիության կանոնների պահպանումը
•    Մասնաճյուղի աշխատողների ուսուցման և վերապատրաստման խնդիրների վերաբերյալ առաջարկություններ է ներկայացնում Բանկի վարչության նախագահին
•    Բանկի վարչության նախագահին ներկայացնում է առաջարկություններ` մասնաճյուղի աշխատողների խրախուսման և պարգևատրման, ինչպես նաև ՀՀ աշխատանքային օրենսգրքով նախատեսված պատժամիջոցների կիրառման վերաբերյալ իրենց աշխատանքային պարտականությունները չկատարելու կամ ոչ պատշաճ կատարելու դեպքում
•    Մասնաճյուղի աշխատողներին տալիս է հանձնարարություններ` նրանց աշխատանքային պարտականությունների շրջանակներում
•    Իր իրավասությունների շրջանակներում ցուցումներ և հրահանգներ է տալիս մասնաճյուղի բաժինների պետերին ու աշխատողներին
•    Վերահսկում է մասնաճյուղի աշխատողների կողմից պաշտոնեական պարտականությունների կատարումը, աշխատանքային և կատարողական կարգապահությունը

 

Ներկայացված պահանջներին համապատասխանող թեկնածուները կարող են ուղարկել իրենց լրացված դիմում-հայտերը (http://www.armbusinessbank.am/uploads/attachments/article/Application-form.doc) hr@armbusinessbank.am հասցեին:

Մրցույթում դիտարկվելու նպատակով խնդրում ենք հաղորդագրության թեմա (subject) դաշտում պարտադիր նշել պաշտոնը, որի համար դիմում եք: Դիմում-հայտերը լրացնել և ուղարկել միայն էլեկտրոնային եղանակով:

 

Մրցույթը կանցկացվի հարցազրույցի միջոցով:

Դիմում-հայտերի հավաքագրման (1-ին փուլ) արդյունքում ընտրված դիմորդները նախապես կտեղեկացվեն մրցույթի անցկացման հաջորդ փուլի մասին:

 

2022-02-27

Դիտում` 1158
( Տեղադր.՝ 2021-06-09)

Banks.am


Smartclick.ai