Կազմակերպություն

Հաշվապահ

Հաշվապահական հաշվառման և հարկային պլանավորման բաժին/Գլխամաս

Երևան/Կենտրոն 

Բարձրագույն մասնագիտական 

1-3 տարի 

•  Բարձրագույն կրթություն տնտեսագիտության, հաշվապահության կամ ֆինանսների ոլորտում,

•  Առնվազն 2 տարվա աշխատանքային փորձ` որպես հաշվապահ, ֆինանսական ոլորտում աշխատանքային փորձը առավելություն է,

•  Հաշվապահական հաշվառմանն առնչվող ՀՀ օրենքների, իրավական ակտերի, հաշվապական հաշվառման միջազգային ստանդարտների իմացություն,

•  ՀԾ-Ձեռնարկություն ծրագրի խորացված իմացություն, ՀԾ հաշվապահ ծրագրի իմացություն, MS Word և MS Excel ծրագրերի իմացություն,

•  Միջազգային որակավորման առկայությունը (ACCA) առավելություն է,

•  Թիմում աշխատելու հմտություններ,

•  Նախաձեռնողականություն և պատասխանատվության զգացում,

•  Վերլուծական և գործնական ճկուն մտածելակերպ,

•  Հաղորդակցման հմտությունների առկայություն, գործարար էթիկայի տիրապետում,

•  Հայերեն լեզվի ազատ տիրապետում, ռուսերեն և անգլերեն լեզուների իմացություն:


 

Մրցակցային, առավելությունների լայն փաթեթ

 

Կարևոր չէ 

ամբողջ օրը (09:00 - 18:00) 

•  Հիմնական միջոցների հաշվառում:

•  Ձեռք բերված ապրանքանյութական արժեքների ընդունման, պահեստավորման, պահեստավորված միջոցների շարժի հաշվառում:

•  Կնքված պայմանագրերի շրջանակներում կատարված աշխատանքների, մատուցված ծառայությունների և մատակարարված ապրանքների գծով ստացված վճարային փաստաթղթերի ճշտության ստուգում և հաշվառում:

•  Վարչական և գործառնական ծախսերի հաշվեգրում:

•  Դեբիտորական և կրեդիտորական պարտքերի հաշվառում:

•  Իրականացնում է իր անմիջական ղեկավարի կողմից տրված այլ հանձնարարականները:


 

Ներկայացնել համառոտ ինքնակենսագրություն (CV, Resume) հայերեն կամ անգլերեն լեզվով հետևյալ էլեկտրոնային հասցեով` cv@evocabank.am վերնագրում պարտադիր նշելով «Հաշվապահ» անվանումը:

 

Փաստաթղթերի ներկայացման վերջնաժամկետն է 01.08.2021թ.:

Հարցազրույցի կհրավիրվեն միայն նախնական փաստաթղթային ընտրությունն անցած անձինք:

Աշխատանքային ժամերը` 09:00-18:00:

Աշխարհը թվային է դառնում և մենք պատրաստ ենք դրան: Evocabank-ը քեզ տալիս է նոր միջավայր, քո փորձն ու գիտելիքները կիրառելու և նոր բարձունքների հասնելու մեծ հնարավորություններ:

Էվոկաբանկի աշխատակիցները ստանում են մի շարք առավելություններ, որին կարող եք ծանոթանալ` հետևելով նշված հղումը` https://www.evocabank.am/vacancies.html


 

2021-08-01

Դիտում` 1020
( Տեղադր.՝ 2021-07-13)

Banks.am


Smartclick.ai