Կազմակերպություն

Միջազգային ֆինանսավորման ներգրավման բաժնի պետ

Երևան

Ամբողջը 

Բարձրագույն 

3-5 տարի 

• բարձրագույն կրթություն,

• առնվազն 3 տարվա աշխատանքային փորձ ներդրումային կազմակերպությունում / հիմնադրամներ / միջազգային դոնոր ֆինանսական հաստատություններ,

• MS Office ծրագրի խորացված իմացություն,

• անգլերենի և ռուսերենի գերազանց իմացություն (գրավոր և բանավոր հաղորդակցություն),

• միջազգային որակավորումը կդիտարկվի որպես առավելություն,

• հաղորդակցման և բանակցությունների գերազանց հմտություններ,

• արագ կողմնորոշվելու և որոշումներ կայացնելու ունակություն,

• գործնական ճկուն մտածելակերպ,

• նախաձեռնողականություն, պատասխանատվության զգացում:

 

Մրցակցային, առավելությունների լայն փաթեթ:

 

Կարևոր չէ 

ամբողջ օրը (09:00 - 18:00) 

• իրականացնել ֆինանսական շուկայի հետազոտություն և ներկայացնել առաջարկներ,

• մշակել և իրականացնել միջազգային ֆինանսավորման ներգրավման ռազմավարություն,

• կազմակերպել միջազգային գործընկեր հաստատությունների հետ ընթացիկ աշխատանքները (հիմնադրամներ, ներդրումային կազմակերպություններ, միջազգային դոնոր ֆինանսական հաստատություններ և այլն),

• ներգրավել օտարերկրյա և տեղական ֆինանսական նոր գործընկեր կազմակերպություններ,

• պատրաստել հաշվետվություններ և անհրաժեշտ այլ փաստաթղթեր գործընկերների համար,

• ապահովել ներգրաված միջոցների արդյունավետ շրջանառությունը,

• մասնակցել ոլորտին վերաբերող միջոցառումներին, սեմինարներին, տեղեկանալ առկա տրենդներին և խնդիրներին,

• Բանկի ղեկավարությանը պարբերաբար ներկայացնել հաշվետվություններ առաջարկների, բանակցությունների և դրանց արդյունքների վերաբերյալ:

 

Ներկայացնել ինքնակենսագրություն (CV) հայերենով կամ անգլերենով cv@evocabank.am էլեկտրոնային հասցեին` վերնագրում նշելով «Միջազգային ֆինանսավորման ներգրավման բաժնի պետ»:

Հարցազրույցի կհրավիրվեն միայն նախնական ընտրությունն անցած անձինք:

 

Եթե դու՝

• ձգտում ես գտնել out-of-box լուծումներ և օգտագործել նորագույն տեխնոլոգիաներ,

• ունես միջանձնային և հաղորդակցման զարգացած հմտություններ, թիմում աշխատելու կարողություն,

• պատասխանատվության բարձր զգացում,

• հայերենի, ռուսերենի և անգլերենի գերազանց իմացություն,

Ապա մենք սպասու'մ ենք քեզ:

Միացի'ր մեր թիմին և ստացի'ր.

1. առողջության ապահովագրություն,

2. Evocabank-ի ծառայությունների արտոնյալ պայմաններ, ապահովագրական ծառայությունների զեղչեր,

3. բարձր կատարողական, տոնական և տարեվերջյան բոնուսներ,

4. պարգևատրումներ ծննդյան օրերին, ամուսնանալիս և երեխա ունենալիս,

5. ազատ օրեր,

6. ընդմիջման հարմարավետ գոտի,

7. նորաոճ dress code,

8. նորարար և ժամանակակից տեխնոլոգիաներով հագեցած միջավայր,

9. մասնագիտական թրեյնինգներ, անձնային զարգացում և կարիերայի աճ,

10. միջազգային կոնֆերանսներ և գործուղումներ արտերկիր,

11. անգլերենի ուսուցում Evocabank-ում,

12. կորպորատիվ սոցիալական պատասխանատվություն,

13. թիմբիլդինգ և կորպորատիվ միջոցառումներ:

 

2021-10-25

Դիտում` 732
( Տեղադր.՝ 2021-09-29)

Banks.am


Smartclick.ai