Կազմակերպություն

Հաճախորդների վերլուծությունների բաժնի վերլուծաբան

Երևան

Ամբողջը 

Բարձրագույն մասնագիտական 

3-5 տարի 

• բարձրագույն կրթություն տնտեսագիտության կամ ֆինանսների ոլորտում,

• բանկում կամ ֆինանսական համակարգում առնվազն 3 տարվա աշխատանքային փորձ՝ որպես ֆինանսական վերլուծաբան և/կամ վարկային մասնագետ,

• ՀՀ բանկային և հարկային օրենսդրության, վարկավորման գործընթացների իմացություն,

• Ֆինանսական հաշվետվությունների վերլուծության և ֆինանսական գործակիցների գերազանց իմացություն,

• Ֆինանսական մոդելավորման տեխնիկաների իմացություն,

• MS office ծրագրի խորացված իմացություն,

• միջազգային որակավորումները (CFA կամ FRM ) կդիտարկվեն որպես մեծ առավելություն,

• R, Python, SQL ծրագրերի տեխնիկական իմացությունը կդիտարկվի որպես առավելություն,

• գործնական և վերլուծական ճկուն միտք,

• արագ կողմնորոշվելու և որոշումներ կայացնելու ունակություն,

• հաղորդակցման և թիմում աշխատելու հմտություններ,

• նախաձեռնողականություն, պատասխանատվության զգացում,

• հայերենի, ռուսերենի և անգլերենի գերազանց իմացություն:

 

Մրցակցային, առավելությունների լայն փաթեթ:

 

Կարևոր չէ 

ամբողջ օրը (09:00 - 18:00) 

• գործող կամ պոտենցիալ հաճախորդների վարկունակության գնահատում, վարկառուի ֆինանսատնտեսական գործունեության վերլուծության իրականացում,

• ցուցանիշների, գործակիցների և միտումների վերլուծություն,

• հաճախորդների ֆինանսական հաշվետվությունների ամբողջական վերլուծություն,

• տվյալների հենքի հավաքագրում և վերլուծություն` ռիսկերի կառավարման մոդելների կիրառման նպատակով,

• հաշվետվությունների պատրաստում և ներկայացում,

• ֆինանսական վերլուծությունների և վարկային ռիսկի հետ կապված առաջարկությունների ներկայացում:

 

Ներկայացնել ինքնակենսագրություն (CV) հայերենով կամ անգլերենով cv@evoca.am էլեկտրոնային հասցեին` վերնագրում նշելով «Հաճախորդների վերլուծությունների բաժնի վերլուծաբան»:

Հարցազրույցի կհրավիրվեն միայն նախնական ընտրությունն անցած անձինք:

 

Եթե դու՝

• ձգտում ես գտնել out-of-box լուծումներ և օգտագործել նորագույն տեխնոլոգիաներ,

• ունես միջանձնային և հաղորդակցման զարգացած հմտություններ, թիմում աշխատելու կարողություն,

• պատասխանատվության բարձր զգացում,

• հայերենի, ռուսերենի և անգլերենի գերազանց իմացություն,

Ապա մենք սպասու'մ ենք քեզ:

Միացի'ր մեր թիմին և ստացի'ր.

1. առողջության ապահովագրություն,

2. Evocabank-ի ծառայությունների արտոնյալ պայմաններ, ապահովագրական ծառայությունների զեղչեր,

3. բարձր կատարողական, տոնական և տարեվերջյան բոնուսներ,

4. պարգևատրումներ ծննդյան օրերին, ամուսնանալիս և երեխա ունենալիս,

5. ազատ օրեր,

6. ընդմիջման հարմարավետ գոտի,

7. նորաոճ dress code,

8. նորարար և ժամանակակից տեխնոլոգիաներով հագեցած միջավայր,

9. մասնագիտական թրեյնինգներ, անձնային զարգացում և կարիերայի աճ,

10. միջազգային կոնֆերանսներ և գործուղումներ արտերկիր,

11. անգլերենի ուսուցում Evocabank-ում,

12. կորպորատիվ սոցիալական պատասխանատվություն,

13. թիմբիլդինգ և կորպորատիվ միջոցառումներ:

 

2022-05-15

Դիտում` 1321
( Տեղադր.՝ 2021-11-04)

Banks.am


Smartclick.ai