Կազմակերպություն

Առաջատար վերլուծաբան, Ռիսկերի վերլուծության և կառավարման բաժին

Ռիսկերի կառավարման դեպարտամենտ

Երևան 

Բարձրագույն 

1-3 տարի 

• Բարձրագույն կրթություն,

• Ֆինանսաբանկային համակարգում նվազագույնը 3 տարվա աշխատանքային փորձ,

• Microsoft Excel ծրագրի խոր/առաջադեմ իմացություն,

• Բանկերի ներքին և արտաքին ռիսկերի, ռիսկերի հաշվարկման մեխանիզմների իմացություն,

• Սթրեսս թեսթերի մշակում, կիրառում հմտություններ,

• Մակրո և միկրո տնտեսական վերլուծությունների իրականացման փորձ,

• ՀՀ ԿԲ կանոնակարգերի խորը իմացություն,

• ՀՀ տնտեսության և մակրո կանխատեսումների իրականացման փորձ,

• Բազել 3-ի խոր իմացություն,

• ՖՀՄՍ 9-րդ ստանդարտի վերաբերյալ խոր իմացություն,

• Անալիտիկ և ճկուն մտածողություն,

• R, Python , Stata ծրագրերի իմացությունը շատ ցանկալի:


 

 

Կարևոր չէ 

ամբողջ օրը (09:00 - 18:00) 

• Ներքին և արտաքին ռիսկերի վերլուծություն, մոնիթորինգ և վերահսկողություն,

• Սթրեսս թեսթերի մշակում, կիրառում և վերահսկողություն,

• ՀՀ Բանկային համակարգի վերլուծության իրականացում,

• Մակրոտնտեսական վերլուծությունների իրականացում,

• ՀՀ ԿԲ և ներքին նորմատիվ իրավական ակտերով հաստատված նորմատիվների հաշվարկ, վերահսկողություն,

• Բանկի հրապարակվող հաշվետվություններ,

• Բանկի հեռանկարային զարգացման ծրագրով նախատեսված ռիսկերի մասով ՀՀ տնտեսության և մակրո կանխատեսումների իրականացում,

• ՀՀ ԿԲ և ՖՀՄՍ 9-րդ ստանդարտներով պահուստավորման հաշվարկների ներկայացում, վերանայում, համապատասխան ընթացակարգերի վերահսկում,

• Իրականացնել Բանկի վարկային պորտֆելի որակի վերլուծություն ըստ մասնաճյուղերի, ըստ պրոդուկտների,

• ճշգրիտ և ժամանակին կատարել անմիջական ղեկավարի կամ ղեկավարության` վերը նշված առաջադրանքների կամ ընդհանրապես Ռիսկերի վերլուծության և կառավարման բաժնի հետ ուղղակի կամ անուղղակի կերպով առնչվող հանձնարարականները:


 

Վերոնշյալ պահանջներին համապատասխանող և մրցույթին մասնակցել ցանկացող թեկնածուներին խնդրում ենք ուղարկել Ձեր դիմում-հայտերը («Կոնվերս Բանկ» ՓԲԸ դիմում-հայտի ձև) job@conversebank.am հասցեով: Հաղորդագրության վերնագիր դաշտը անհրաժեշտ է լրացնել հետևյալ կերպ` «Առաջատար վերլուծաբան, Ռիսկերի վերլուծության և կառավարման բաժին»:

Կդիտարկվեն միայն պատշաճ կերպով լրացված դիմում-հայտերը: Կտեղեկացվեն միայն ընտրված թեկնածուները:


 

 

2022-04-01

Դիտում` 1410
( Տեղադր.՝ 2021-11-05)

Banks.am


Smartclick.ai