Կազմակերպություն

Արժեթղթերով գործառնությունների բաժնի մասնագետ

Դիլինգ կենտրոն /վարչություն/

Երևան 

Բարձրագույն 

Ցանկալի է 

• MS Office փաթեթի տիրապետում,

• ՀՀ բանկային օրենսդրության և ԿԲ իրավական ակտերի (կանոնակարգերի) իմացությունը կդիտարկվի որպես առավելություն,

• Վերլուծելու ունակություն,

• Տարբեր իրավիճակներում արագ կողմնորոշվելու ունակություն,

• Որոշումներ կայացնելու և օպտիմալ լուծումներ առաջարկելու ունակություն,

• Հաղորդակցության գրավոր և բանավոր հմտություններ,

• Կազմակերպչական հմտություններ՝ ժամանակի պլանավորման և վերջնաժամկետների պահպանման,

• Սթրեսային իրավիճակներում աշխատելու ունակություն,

• Թիմում աշխատելու կարողություն:

• Ներդրումային ծառայությունների մատուցման համար անհրաժեշտ որակավորման առկայությունը կդիտվի որպես առավելություն:


 

 

Կարևոր չէ 

ամբողջ օրը (09:00 - 18:00) 

• Արժեթղթերի շուկայի մոնիտորինգ, վերլուծություն և կանխատեսում:

• Արժեթղթերով գործառնություններին վերաբերող տեղեկատվության հավաքագրում, մշակում և մուտքագրում տվյալների բազա:
• Շուկա ստեղծողի /մարքեթ մեյքերի/ իրավասությունների և պարտականությունների կատարման, այդ թվում երկկողմանի գնանշումների իրականացման նպատակով անհրաժեշտ ուսումնասիրությունների իրականացում:
• Բանկի կողմից պարտատոմսերի թողարկման և ՀՀ կարգավորվող շուկայում տեղաբաշխման գործառույթների իրականացման համար անհրաժեշտ փաստաթղթերի կազմում և մշակում:
• Ներդրումային ծառայությունների մատուցման, առաջնային (երկրորդային) շուկաներում արժեթղթերով գործառնությունների իրականացման հետ կապված նյութերի հավաքագրում և մշակում, պայմանագրերի և այլ անհրաժեշտ փաստաթղթերի կազմում:
• Արժեթղթերով կատարվող յուրաքանչյուր գործարքի հաշվառում և մուտքագրում տվյալների բազա:
• ՀՀ ԿԲ ներկայացվող հաշվետվությունների կազմում և տրամադրում բաժնի պետին:

 

• Հայերեն՝ գերազանց, անգլերեն և ռուսերեն լեզուների լավ իմացություն:

• Բարձագույն տնտեսագիտական կամ տեխնիկական կրթություն:

• Ֆինանսաբանկային համակարգում աշխատանքային փորձը ցանկալի է:

 

Մրցույթին դիմողները կարող են իրենց CV-ներն ուղարկել hrm@aeb.am էլեկտրոնային հասցեով՝ պարտադիր կցելով լուսանկար և վերնագիր դաշտում լրացնելով դիմողի անուն, ազգանունն ու թափուր աշխատատեղի անվանումը:

Կտեղեկացվեն միայն հարցազրույցի համար ընտրվածները:

Հետադարձ կապ` Հեռախոս՝ 010 510 910 (Ներքին` 9605, 9606 (Անձնակազմի կառավարման և ուսումնական ծրագրերի բաժին))

 

2022-01-01

Դիտում` 692
( Տեղադր.՝ 2021-12-01)

Banks.am


Smartclick.ai