Կազմակերպություն

Առաջատար մասնագետ, Ֆինանսական դիտարկումների բաժին

Երևան 

Բարձրագույն մասնագիտական 

1-3 տարի 

• Բարձրագույն կրթություն տնտեսագիտության, ֆինանսների կամ այլ հարակից բնագավառում,

• 2 տարվա աշխատանքային փորձ ֆինանսներին առնչվող բնագավառում,

• Բանկային գործունեությունը կարգավորող օրենսդրության լավ իմացություն,

• Համակարգչային գիտելիքներ (MS Office իմացությունը` պարտադիր, իսկ ՀԾ Բանկ ծրագրի իմացությունը կդիտարկվի որպես առավելություն),

• Վերլուծական հմտություններ,

• Հայերեն, ռուսերեն, անգլերեն լեզուների լավ իմացություն,

• Ժամանակի կառավարման հմտություններ,

• Արդյունավետ հաղորդակցման հմտություններ,

• Թիմում աշխատանքի ունակություն:


 

 

Կարևոր չէ 

ամբողջ օրը (09:00 - 18:00) 

• Պարտադիր տեղեկացման ենթակա գործարքների վերաբերյալ հաշվետվությունների կազմում, ներկայացում ՀՀ ԿԲ,

• ՀՀ ԿԲ-ից ստացված ծանուցումների պատասխանների կազմում,

• Հաճախորդների իրավաբանական գործերի և գործարքների ուսումնասիրություն,

• Կասկածելի գործարքների, գործարար հարաբերությունների բացահայտման նպատակով վերլուծությունների իրականացում,

• Հաճախորդների դասակարգում ըստ ռիսկայնության, հավելյալ ուսումնասիրությունների իրականացում,

• ՓԼ/ԱՖ դեմ պայքարին նվիրված օրենքների, ենթաօրենսդրական ակտերի, միջազգային փաստաթղթերի ուսումնասիրություն և ուսումնասիրության արդյունքների ներդրում դասընթացի նյութեր կազմելիս,

• ՓԼ/ԱՖ դեմ պայքարին, FATCA-ին վերաբերող խորհրդատվության տրամադրում Բանկի աշխատակիցներին, ՓԼ/ԱՖ դեմ պայքարի գծով դասընթացների անցկացում,

• Թղթակից բանկերի, արտաքին գործընկերների հարցաթերթիկների լրացում, հարցումների պատասխանում, թղթակցային կամ համանման այլ հարաբերություններ գնահատելու նպատակով ուսումնասիրությունների կատարում,

• ՓԼ/ԱՖ դեմ պայքարին առնչվող այլ գործառույթների կատարում:


 

Վերոնշյալ պահանջներին համապատասխանող և մրցույթին մասնակցել ցանկացող թեկնածուներին խնդրում ենք ուղարկել Ձեր դիմում-հայտերը («Կոնվերս Բանկ» ՓԲԸ դիմում-հայտի ձև) job@conversebank.am հասցեով: Հաղորդագրության վերնագիր դաշտը անհրաժեշտ է լրացնել հետևյալ կերպ` «Առաջատար մասնագետ, Ֆինանսական դիտարկումների բաժին »:

Կդիտարկվեն միայն պատշաճ կերպով լրացված դիմում-հայտերը: Կտեղեկացվեն միայն ընտրված թեկնածուները:


 

 

2022-02-07

Դիտում` 2227
( Տեղադր.՝ 2021-12-03)

Banks.am


Smartclick.ai