Կազմակերպություն

Թվային պրոդուկտների զարգացման բաժնի առաջատար մասնագետ/մասնագետ

Մանրածախ բիզնեսի զարգացման դեպարտամենտ

Երևան 

Բարձրագույն 

1-3 տարի 

• Բարձրագույն կրթություն (տնտեսագիտական, տեխնիկական կամ իրավաբանական).

• Առնվազն 2 տարվա աշխատանքային փորձ համապատասխան ոլորտում.

• Բանկային գործունեությունը կարգավորող օրենսդրության և նորմատիվային դաշտի իմացություն.

• Շուկան ուսումնասիրելու հմտություններ.

• Հայերենի գերազանց, ռուսերեն և անգլերեն լեզուների լավ իմացություն (գրավոր և բանավոր).

• Ստեղծագործական և վերլուծական մտածողություն.

• Դինամիկ, արագ փոխվող միջավայրում աշխատելու ունակություն, արագ կողմնորոշման կամ արձագանքման կարողություն.

• Սեղմ ժամկետներում աշխատելու ունակություն.

• Թիմում աշխատելու ունակություն.

• Համակարգչային գիտելիքներ (MS Office ծրագրային փաթեթ).

 

Պայմանագրային

 

Կարևոր չէ 

ամբողջ օրը (09:00 - 18:00) 

• Մասնակցել Մանրածախ բիզնեսի թվային պրոդուկտների զարգացման պլանային առաջադրանքների նախագծերի կազմման, կատարողականների վերլուծման գործընթացին.

• Ներկայացնել առաջարկություններ` նոր թվային գործիքներ ներդնելու, ինչպես նաև կիրառվող թվային գործիքները արդիականացնելու վերաբերյալ և իրականացնել դրանք.

• Աջակցել թվային պրոդուկտների, այդ թվում ինտերնետ բանկինգի, մոբայլ բանկինգի և հեռահար սպասարկման այլ համակարգերի ռազմավարության մշակմանը, տեխնիկական առաջադրանքների խմբագրմանը.

• Իրականացնել գործող հեռահար համակարգերից օգտվող հաճախորդների համար սպասարկման որակի բարձրացմանն ուղղված ձեռնարկվող միջոցառումներ.

• Ուսումնասիրել տեղական և միջազգային շուկաներում ֆինանսական տեխնոլոգիաների կիրառությունը.

• Մշակել թվային ծառայությունների մատուցման գործընթացը կանոնակարգող ներքին իրավական ակտերը.

• Ապահովել թվային պրոդուկտների մասով առկա գործընկերների հետ շարունակական համագործակցությունը, ինչպես նաև ներգրավել նոր գործընկերների՝ մանրածախ գործիքների ներդրման նպատակով, իրականացնել համապատասխան պայմանագրերի կնքում և այլ անհրաժեշտ գործառույթներ.

• Իրականացնել թվային ծառայությունների անհատական (հատուկ) սակագների սահմանման հնարավորության վերլուծություն.

• Ուսումնասիրել թվային պրոդուկտների տարածման նպատակով թվային պրոդուկտների որակի բարձրացման հնարավորությունները, գովազդային ակցիաների և այլ միջոցառումների իրականացման անհրաժեշտությունը և ներկայացնել առաջարկներ, կատարել գործող և նոր պրոդուկտների մշակման գծով այլ աշխատանքներ.

• Վերլուծել թվային միջավայրում ձևավորված ավանդային, քարտային սպառողական վարկային պորտֆելները, դրանց դինամիկան, կառուցվածքն ու աճի վրա ազդող գործոնները.

• Օժանդակել Բանկի կառուցվածքային ինքնուրույն և տարածքային ստորաբաժանումներին` Բանկի թվային պրոդուկտների զարգացման գործընթացում.

• Կատարել բաժնի այլ ընթացիկ աշխատանքները.

 

Ներկայացված պահանջներին համապատասխանող թեկնածուները կարող են ուղարկել իրենց լրացված դիմում-հայտերը (http://www.armbusinessbank.am/uploads/attachments/article/Application-form.doc) hr@armbusinessbank.am հասցեին:

Մրցույթում դիտարկվելու նպատակով խնդրում ենք հաղորդագրության թեմա (subject) դաշտում պարտադիր նշել պաշտոնը, որի համար դիմում եք: Դիմում-հայտերը լրացնել և ուղարկել միայն էլեկտրոնային եղանակով:

 

Մրցույթը կանցկացվի հարցազրույցի միջոցով:

Դիմում-հայտերի հավաքագրման (1-ին փուլ) արդյունքում ընտրված դիմորդները նախապես կտեղեկացվեն մրցույթի անցկացման հաջորդ փուլի մասին:

 

2022-06-30

Դիտում` 749
( Տեղադր.՝ 2022-06-10)

Banks.am


Smartclick.ai