Կազմակերպություն

Մանրածախ պրոդուկտների շուկայի ուսումնասիրության բաժնի առաջատար մասնագետ/մասնագետ

Մանրածախ բիզնեսի զարգացման դեպարտամենտ

Երևան 

Բարձրագույն 

1-3 տարի 

• Բարձրագույն կրթություն (տնտեսագիտության կամ մարքեթինգի ոլորտներում).

• Առնվազն 1 տարվա աշխատանքային փորձ.

• Բանկային գործունեությունը կարգավորող օրենսդրության և նորմատիվային դաշտի իմացություն.

• Հայերենի գերազանց, ռուսերեն և անգլերեն լեզուների լավ իմացություն (գրավոր և բանավոր).

• Ստեղծագործական և վերլուծական մտածողություն.

• Արդյունավետ բանակցելու և հաղորդակցվելու հմտություն.

• Սեղմ ժամկետներում աշխատելու ունակություն.

• Թիմում աշխատելու ունակություն.

• Համակարգչային գիտելիքներ (MS Office ծրագրային փաթեթ).

 

Պայմանագրային

 

Կարևոր չէ 

ամբողջ օրը (09:00 - 18:00) 

• Ապահովել Բանկի կայքում և այլ կայքերում մանրածախ պրոդուկտների մասով ներկայացված տեղեկատվության թարմացումը, պարտադիր տեղեկատվության առկայությունը և փոփոխությունների դեպքում՝ ներկայացնել առաջարկություններ.

• Կատարել մարքեթինգային ռազմավարության նախագծում և մշակում, ֆինանսաբանկային համակարգի շուկայի պարբերական ուսումնասիրություն, վերլուծել և համադրել հետազոտությունների արդյունքները, շուկայի և ներքին տվյալները՝ բացահայտելով անհրաժեշտ խորքային միտումները և ազդակները.

• Իրականացնել նոր շուկաների բացահայտում, ուսումնասիրել նոր ծառայությունների ստեղծման և առկա ծառայությունների պայմանների վերանայման նպատակահարմարությունը, կատարել նոր պրոդուկտների մշակման գծով մարքեթինգային բնույթի այլ աշխատանքներ.

• Իրականացնել վաճառքի խթանման և գովազդի արդյունավետության մեխանիզմների վերլուծություն և առաջարկություններ.

• Մասնակցել մանրածախ բիզնեսի և փոքր բիզնեսի զարգացմանը նպատակաուղղված մարքեթինգային ծրագրերի և միջոցառումների մշակմանը.

• Ապահովել գործընկերների հետ շարունակական համագործակցությունը և համատեղ ծրագրերի/ակցիաների իրականացումը.

• Ուսումնասիրել ֆիզիկական անձանց և փոքր բիզնեսի սպասարկման և մատուցվող ծառայությունների որակի բարձրացման հնարավորությունները.

• Մասնակցել Էքսպոների, ցուցահանդեսների.

• Իրականացնել հարցումներ/համակարգել հարցումների իրականացումը ֆիզ. անձանց և փոքր բիզնեսի հաճախորդների շրջանում՝ հեռախոսով, էլեկտրոնային, առերես և այլն.

• Իրականացնել ընթացիկ վերահսկողություն՝ պրոդուկտների շարժի վերաբերյալ.

• Առաջարկներ ներկայացնել Ֆիզիկական անձ-հաճախորդների համար՝ նոր բանկային գործիքներ ներդնելու, ինչպես նաև կիրառվող բանկային գործիքները արդիականացնելու վերաբերյալ.

• Իրականացնել բաժնի գործավարությունը.

• Կատարել բաժնի այլ ընթացիկ աշխատանքները.

 

Ներկայացված պահանջներին համապատասխանող թեկնածուները կարող են ուղարկել իրենց լրացված դիմում-հայտերը (http://www.armbusinessbank.am/uploads/attachments/article/Application-form.doc) hr@armbusinessbank.am հասցեին:

Մրցույթում դիտարկվելու նպատակով խնդրում ենք հաղորդագրության թեմա (subject) դաշտում պարտադիր նշել պաշտոնը, որի համար դիմում եք: Դիմում-հայտերը լրացնել և ուղարկել միայն էլեկտրոնային եղանակով:

 

Մրցույթը կանցկացվի հարցազրույցի միջոցով:

Դիմում-հայտերի հավաքագրման (1-ին փուլ) արդյունքում ընտրված դիմորդները նախապես կտեղեկացվեն մրցույթի անցկացման հաջորդ փուլի մասին:

 

2022-06-30

Դիտում` 698
( Տեղադր.՝ 2022-06-10)

Banks.am


Smartclick.ai