Կազմակերպություն

Ավագ դիլեր

Ավանդների հատուցումը երաշխավորող հիմնադրամ

Երևան 

Բարձրագույն մասնագիտական 

3-5 տարի 

Կրթությունը՝ բարձրագույն տնտեսագիտական կամ ֆինանսական մասնագիտությամբ։

Մասնագիտական փորձը՝ առնվազն 4 տարի։


Գիտելիքները (բնագավառը, խորությունը)

• Ֆինանսներ, ակտիվների կառավարում (խորացված)

• Հիմնադրամի գործունեությունը կանոնակարգող օրենքների, իրավական ակտերի իմացություն (խորացված)

• ՀՀ ֆինանսական շուկայի գործունեությունը կարգավորող իրավական ակտերի իմացություն

• Համադրելի գործունեության միջազգային պրակտիկայի իմացություն,

• Հայերենի ազատ տիրապետում, ուսերենի և անգլերենի գերազանց իմացություն։


Հմտությունները՝ ֆինանսական և վիճակագրական վերլուծություն կատարելու ունակություն, MS Excel-ի խորացված իմացություն:

 

 

Կարևոր չէ 

ամբողջ օրը (09:00 - 18:00) 

1. Ֆինանսական ակտիվների կառուցվածքի, ժամկետայնության, եկամտաբերության վերլուծություն և ուղենիշային պայուսակի հետ համեմատության իրականացում, Հիմնադրամի ֆինանսական գործարքների և միջոցների վերաբերյալ հաշվետվությունների կազմում:

2. Ֆինանսական շուկայում գործարքների կնքում (այդ թվում՝ վճարման հանձնարարականների կազմում, գործարքի տվյալների գրանցում)՝ Հիմնադրամի ներդրումային քաղաքականության և ուղենիշերին համապատասխան:

3. Հիմնադրամի միջոցների կառավարման հետ կապված ռիսկերի բացահայտում, դրանց գնահատում և կառավարման նպատակով առաջարկությունների ներկայացում, ռիսկերի նկարագրի և ռիսկերի կառավարման գործընթացների վերաբերյալ հաշվետվությունների ներկայացում:

4. Ֆինանսական շուկաների վերլուծություն, տեղեկանքների կազմում և ներկայացում ղեկավարությանը:

5. Հիմնադրամի ներդրումային քաղաքականության կատարելագործմանն ուղղված առաջարկների ներկայացում և փոփոխությունների իրականացմանն անմիջական մասնակցություն:

6. «Ֆիզիկական անձանց բանկային ավանդների հատուցումը երաշխավորելու մասին» ՀՀ օրենքով սահմանված բանկի անվճարունակության դեպքում հատուցման գործընթացի կազմակերպմանը մասնակցություն:

 

Աշխատանքի համար դիմելու նպատակով անհրաժեշտ է լրացված CV-ն (նկարի առկայությունը պարտադիր է) ուղարկել info@adgf.am հասցեով՝ պարտադիր նշելով այն աշխատատեղի անվանումը, որին հավակնում եք: Հարցազրույցի կհրավիրվեն միայն նախնական ընտրություն անցած թեկնածուները:

 

Բանավոր և գրավոր ձևով մտքերը գրագետ շարադրելու կարողություն, համապատասխան որակավորման առկայություն (նախընտրելի է):

 

2022-07-13

Դիտում` 690
( Տեղադր.՝ 2022-06-13)

Banks.am


Smartclick.ai