Կազմակերպություն

Վարկերի ներգրավման բաժնի պետ

Վարկերի ներգրավման և բիզնես գործընթացների զարգացման վարչություն

Երևան 

Բարձրագույն 

3-5 տարի 

Հմտություններ

• Վերլուծելու և առողջ դատելու ունակություն

• Թիմում աշխատելու հմտություն

• Համագործակցելու և բանակցելու ունակություն

• Նախաձեռնողականություն

• Աշխատանքը հնարավորինս սեղմ ժամկետներում կատարելու ունակություն

• Լարված իրավիճակներում աշխատելու ունակություն

• Վաճառքի հմտությունների առկայություն` պահանջարկի բացահայտում, բանակցությունների վարում:

Տեխնիկական հմտություններ

MS Excel, MS Word ծրագրերի լավ իմացություն

Լեզվի իմացություն

Հայերեն, ռուսերեն և անգլերեն լեզուների լավ իմացություն


 

 

Կարևոր չէ 

ամբողջ օրը (09:00 - 18:00) 

- Բաժնի աշխատանքների կազմակերպում, ղեկավարում, հսկում և աշխատակիցների միջև աշխատանքների բաշխում,

- Ըստ վարկատեսակների ֆինանսական շուկայում առկա առաջարկների ուսումնասիրություն, Բանկի կողմից առաջարկվող վարկավորման պայմանների մրցունակության գնահատում, նոր պրոդուկտների կամ գործող պրոդուկտների պայմանների բարելավման վերաբերյալ առաջարկությունների փաթեթի մշակում, ամփոփում և ներկայացում իրավասու մարմնին,

- Վարկային պրոդուկտների բիզնես-գործընթացների ուսումնասիրությունների իրականացում, արդյունավետության գնահատում, դրանց օպտիմալացմանն ուղղված առաջարկությունների փաթեթի մշակում, ամփոփում և ներկայացում,

- Գործող հաճախորդների բազայի վերլուծություն, հաճախորդների պահանջմունքների բացահայտում, թիրախային խմբերի տարանջատում, ըստ հաճախորդների թիրախային խմբերի վարկային և այլ պրոդուկտների փաթեթների մշակում, ամփոփում և վաճառքի գործընթացի կազմակերպում,

- Պոտենցիալ հաճախորդների տվյալների արտաքին բազաների վերլուծություն, թիրախային հաճախորդների բացահայտում, հաճախորդների թիրախային խմբերի տարանջատում, ըստ հաճախորդների թիրախային խմբերի վարկային և այլ պրոդուկտների փաթեթների մշակում, ստացված առաջարկների ամփոփում և վաճառքի գործընթացի կազմակերպում,

- Ներդրվող նոր պրոդուկտների և գործող պրոդուկտների օպտիմալացման հետ կապված նորագույն տեխնոլոգիաների և ծրագրային լուծումների տեխնիկական առաջադրանքների մշակում, ստացված առաջարկների ամփոփում, Տեղեկատվական տեխնոլոգիաների վարչության և այլ շահագրգիռ ստորաբաժանումների հետ քննարկում և ներդրման գործընթացի կազմակերպում:


 

Մրցույթին դիմողները կարող են իրենց CV-ներն ուղարկել hrm@aeb.am էլեկտրոնային հասցեով` պարտադիր կցելով լուսանկար և վերնագիր դաշտում լրացնել դիմողի անուն, ազգանունն ու թափուր աշխատատեղի անվանումը:

Կտեղեկացվեն միայն հարցազրույցի համար ընտրվածները:

Հետադարձ կապ` Հեռախոս՝ 010-510-910 (Ներքին` 9605, 9606 /Անձնակազմի կառավարման և ուսումնական ծրագրերի բաժին/)

 

Պահանջվող կրթությունը՝ Բարձրագույն կրթություն (Տնտեսագիտական կամ տեխնիկական կրթություն)

Պահանջվող աշխատանքային փորձը՝ Առնվազն 3 տարվա աշխատանքային փորձ ֆինանսաբանկային համակարգում


 

2022-07-20

Դիտում` 619
( Տեղադր.՝ 2022-06-20)

Banks.am


Smartclick.ai