Կազմակերպություն

Ներդրումային գործառնությունների մասնագետ

Ամբողջը 

Բարձրագույն 

Առանց փորձի 

• Բարձրագույն կրթություն տնտեսագիտության կամ ֆինանսների ոլորտում,

• Առնվազն 3 տարվա աշխատանքային փորձ՝ ներդրումային ոլորտում,

• MS office ծրագրի խորացված իմացություն,

• Միջազգային որակավորումների առկայություն (CFA, ACI), ՀՀ ԿԲ համապատասխան որակավորման վկայականի առկայություն,

• Վերլուծական հմտություններ,

• Արագ կողմնորոշվելու և որոշումներ կայացնելու ունակություն,

• Հաղորդակցման և թիմում աշխատելու հմտություններ,

• Նախաձեռնողականություն, պատասխանատվության զգացում,

• Հայերենի, ռուսերենի և անգլերենի գերազանց իմացություն

 

 

Կարևոր չէ 

ամբողջ օրը (8 ժամ, սկիզբը` ազատ) 

• Կորպորատիվ արժեթղթերով և պետական պարտատոմսերով գործառնությունների իրականացում,

• Ռեպո/հակադարձ ռեպո, արժեթղթերի առուվաճառքի, ինչպես նաև բրոքերային գործարքների ձևակերպում,

• Ռեեստրավարման և պահառության ծառայությունների մատուցում,

• Բանկի կողմից առաջարկվող ներդրումային ծառայությունների վերաբերյալ խորհրդատվության տրամադրում

• Հաճախորդների կողմից ներկայացված դեպո հանձնարարականների կատարում

• Ակտիվ մասնակցություն Բանկի կողմից արժեթղթերի թողարկման և տեղաբաշխման հետ կապված գործընթացներին,

• Բանկի ներքին նորմատիվ ակտերի, կանոնների մշակում:

 

Ներկայացնել ինքնակենսագրություն (CV) հայերենով կամ անգլերենով cv@evoca.am էլեկտրոնային հասցեին` վերնագրում նշելով` Ներդրումային գործառնույթնների մասնագետ:

Հարցազրույցի կհրավիրվեն միայն նախնական ընտրությունն անցած անձինք:

 

Եթե դու՝

• ձգտում ես գտնել out-of-box լուծումներ և օգտագործել նորագույն տեխնոլոգիաներ,

• ունես միջանձնային և հաղորդակցման զարգացած հմտություններ, թիմում աշխատելու կարողություն,

• պատասխանատվության բարձր զգացում,

• հայերենի, ռուսերենի և անգլերենի գերազանց իմացություն,

Ապա մենք սպասու'մ ենք քեզ:

Միացի'ր մեր թիմին և ստացի'ր.

1. առողջության ապահովագրություն,

2. Evocabank-ի ծառայությունների արտոնյալ պայմաններ, ապահովագրական ծառայությունների զեղչեր,

3. բարձր կատարողական, տոնական և տարեվերջյան բոնուսներ,

4. պարգևատրումներ ծննդյան օրերին, ամուսնանալիս և երեխա ունենալիս,

5. ազատ օրեր,

6. ընդմիջման հարմարավետ գոտի,

7. նորաոճ dress code,

8. նորարար և ժամանակակից տեխնոլոգիաներով հագեցած միջավայր,

9. մասնագիտական թրեյնինգներ, անձնային զարգացում և կարիերայի աճ,

10. միջազգային կոնֆերանսներ և գործուղումներ արտերկիր,

11. անգլերենի ուսուցում Evocabank-ում,

12. կորպորատիվ սոցիալական պատասխանատվություն,

13. թիմբիլդինգ և կորպորատիվ միջոցառումներ:

 

2022-07-18

Դիտում` 1459
( Տեղադր.՝ 2022-06-28)

Banks.am


Smartclick.ai