Կազմակերպություն

Վարկային պրոդուկտների գծով գլխավոր մասնագետ

Մանրածախ բիզնեսի զարգացման վարչության Ֆիզիկական անձանց պրոդուկտների զարգացման բաժին

Երևան 

Բարձրագույն 

1-3 տարի 

• Բարձրագույն կրթություն.

• Առնվազն երկու տարվա աշխատանքային փորձ բանկային համակարգում.

• Պատասխանատվության բարձր զգացում.

• Թիմային աշխատանքի և հաղորդակցման զարգացման հմտություններ.

• Բանակցություններ վարելու հմտություններ.

• Համակարգչային գիտելիքներ՝ MS Office ծրագրային փաթեթ.

• Հստակ սահմանված ժամկետներում աշխատելու ունակություն.

• Հայերենի, ռուսերենի, անգլերենի տիրապետում (գրավոր և բանավոր).

 

Պայմանագրային

 

Կարևոր չէ 

ամբողջ օրը (09:00 - 18:00) 

• Վարկային և վարկերի հետ կապված CRM պրոդուկտների գծով նորմատիվ-մեթոդոլոգիական փաստաթղթերի` որոշումների, հրամանների, ընթացակարգերի, դիմումների և պայմանագրերի տիպային ձևերի, պրոդուկտի պայմանների և բիզնես ընթացակարգերի մշակում և համաձայնեցում համապատասխան ստորաբաժանումների հետ.

• Վարկային պրոդուկտների գծով ֆունկցիոնալ պահանջների մշակում և համաձայնեցում համապատասխան ստորաբաժանումների հետ, և մշակված ֆունկցիոնալ պահանջներին համաձայն՝ կատարված փոփոխությունների և լրացումների թեստավորում.

• Վարկային պրոդուկտների գծով ուսումնական նյութերի, ավտոմատացված բանկային համակարգի շահագործման ընթացակարգի մշակում.

• Պրոդուկտների փորձնական մեկնարկի կազմակերպում, արդյունքների և մասնաճյուղերի հետադարձ կարծիքների ամփոփում.

• Վարկային պրոդուկտների մասով փոփոխությունների կատարում և դրանց վերաբերյալ մասնաճյուղային ցանցին և այլ ստորաբաժանումներին պարզաբանող գրությունների պատրաստում.

• Վարկային պրոդուկտների գծով ընթացիկ խնդիրների լուծմանը մասնակցություն.

• Վարկային պրոդուկտների գծով շուկայի պարբերաբար ուսումնասիրություն.

• Վարկային պրոդուկտների պայմանների փոփոխման դեպքում համապատասխան փաստաթղթերի մշակում և փոփոխություն.

 

Ներկայացված պահանջներին համապատասխանող թեկնածուները կարող են ուղարկել իրենց ինքնակենսագրականը hr@armbusinessbank.am հասցեին:

Խնդրում ենք նամակի թեմա (subject) դաշտը լրացնել նշելով պաշտոնը և Ձեր անուն, ազգանունը հետևյալ կերպ` "Chief Specialist on Credit Products – Name, Surname":

 


 

2022-12-23

Դիտում` 723
( Տեղադր.՝ 2022-12-09)

Banks.am


Smartclick.ai