Company

Ալավերդու մասնաճյուղի վարկային գործակալ

Ալավերդու մասնաճյուղ

Լոռի/Ալավերդի 

Բակալավր 

1-3 տարի 

  • Բարձրագույն կրթություն (ցանկալի է տնտեսագիտական),
  • նախապատվությունը տրվելու է ֆինանսաբանկային համակարգում առնվազն մեկ տարվա աշխատանքային փորձ ունեցող հավակնորդներին, 
  • ինքնուրույն և թիմում աշխատելու ունակություն,
  • կազմակերպչական ձիրք, հաղորդակցվելու և բանակցելու կարողություններ,
  • ֆինանսական և վիճակագրական տվյալներ վերլուծելու ունակություններ, 
  • հայերեն լեզվի գերազանց իմացություն,
  • համակարգչից օգտվելու բավարար գիտելիքներ և հմտություններ: 
 

Պայմանագրային

 

Կարևոր չէ 

ամբողջ օրը (09:00 - 18:00) 

  • Իրականացնել նախապատրաստական աշխատանքներ վարկառուների հետ,
  • գնահատել վարկառուների գործարարությունը և իրականացնել մոնիտորինգ,
  • կազմակերպել վարկերի տրամադրման և հավաքագրման աշխատանքները, 
  • կազմել և վարել վարկային փաստաթղթերն ու գործերը,
  • աջակցել գրասենյակի վարչական և գործառնական կառավարմանը,
  • աջակցել կազմակերպության առաքելության իրագործմանն ու ռազմավարության զարգացմանը,
  • ներկայացնել պահանջվող հաշվետվությունները, 
  • իր իրավասության սահմաններում կատարել կազմակերպության քաղաքականության, կանոնակարգերի և ներքին իրավական այլ ակտերի պահանջները: 
 

Մանրամասն լրացված (ծննդյան տարեթիվ, փաստացի բնակավայր, հեռախոսահամար, կրթություն, աշխատանքային փորձ և այլն) ինքնակենսագրություն (ռեզյումե):

 

Հետաքրքրված անձինք կարող են դիմել հետևյալ հասցեներից որևէ մեկով.

ՀՀ ք. Ալավերդի, Թումանյան փողոց, թիվ 24, «ԱՐԵԳԱԿ» ՈՒՎԿ ՓԲԸ–ի Ալավերդու մասնաճյուղ կամ vacancy@aregak.am էլ. փոստով: Պարզաբանումների համար զանգահարել (0253) 2-43-04, 2-43-06 հեռախոսահամարներով:

Խնդրում ենք որպես վերնագիր նշել «Ալավերդու մասնաճյուղի վարկային գործակալ» պաշտոնի անվանումը, հակառակ դեպքում Ձեր դիմումը կարող է չդիտարկվել:

Հարցազրույցի հրավիրվելու են փաստաթղթային փուլում ընտրված հավակնորդները:  

 

2018-07-01

Viewed` 1014
( Տեղադր.՝ 2018-06-15)


Smartclick.ai