Company

Վարկային մասնագետ՝ «Մարտունի» մասնաճյուղում

Գեղարքունիք/Մարտունի 

Բարձրագույն 

1-3 տարի 

• Աշխատանքային փորձ համապատասխան ոլորտում,
• Բարձրագույն կրթություն,
• Մաթեմատիկական զարգացած գիտելիքներ,
• Վերլուծելու, համադրելու զարգացած ունակություններ,
• Առաջադրանքները սահմանված ժամկետում և պատշաճ որակով կատարելու ունակություն,
• Կազմակերպչական և թիմային աշխատանքներ կատարելու ունակություն,
• Մի քանի առաջադրանքներ և հանձնարարություններ միաժամանակ կատարելու ունակություն,
• Ազնվություն, պատասխանատվություն

 

 

Կարևոր չէ 

ամբողջ օրը (09:00 - 18:00) 

• ընթացիկ վարկային հայտերի մշտադիտարկում,

• նոր հաճախորդների ներգրավում,

• վարկային հայտերի ուսումնասիրում, երզրակացության պատրաստում և ներկայացում վարկային կոմիտե,

• վարկերի տրամադրման գործընթացի կազմակերպում

• վարկային փաթեթների փաստաթղթային նախնական մոնիտորինգի իրականացում,

• համապատասխան տեղեկանքների, գրությունների նախագծերի կազմում, ստուգում, տրամադրում ստորագրման,

• ժամկետանց և խնդրահարույց վարկառուների` կազմակերպության նկատմամբ ունեցած պարտքերի մարման ապահովմանն ուղղված աշխատանքների իրականացում,

• ժամկետանց վարկառուների վերաբերյալ տեղեկատվության հավաքագրում, հետագա գործողությունների մշակում,

• ժամկետանց և խնդրահարույց վարկառուների գործերի պարբերական ուսումնասիրությունների իրականացում,

• ժամկետանց վարկառուների հետ հաղորդակցումը և ծանուցագրերի ուղարկում:


 

Թեկնածուները կարող են ուղարկել իրենց ինքնակենսագրությունները հայերեն կամ անգլերեն լեզուներով hr@fcc.am հասցեին: Խնդրում ենք հաղորդագրության թեմա դաշտում պարտադիր նշել պաշտոնը, որի համար դիմում եք: Հարցազրույցին մասնակցելու համար կհրավիրվեն միայն նախնական ընտրություն անցած թեկնածուները:

 

 

2021-02-26

Viewed` 1194
( Տեղադր.՝ 2020-08-03)


Smartclick.ai