Company

Եղեգնաձորի մասնաճյուղի և Վայքի ներկայացուցչության խնդրահարույց վարկեր հավաքագրող մասնագետ

Վայոց Ձորի մարզային միավոր

Վայոց Ձոր/Եղեգնաձոր 

Բակալավր 

1-3 տարի 

•    Բարձրագույն կրթություն, (ցանկալի է տնտեսագիտական կամ իրավաբանական),
•    առնվազն 2 տարվա համապատասխան աշխատանքային փորձ:
Գիտելիքներ հետևյալ ոլորտներում`
•    գործադիր և դատական մարմինների, ինչպես նաև ԴԱՀԿ-ի գործունեությունը կանոնակարգող իրավական ակտերի խորացված իմացություն,
•    վարկային կազմակերպությունների գործունեությունը կանոնակարգող իրավական ակտերի խորացված իմացություն:
Անհրաժեշտ հմտություններ
•    համակարգչով աշխատելու (MS Excel և MS Word ծրագրեր) հմտություններ,
•    կազմակերպչական ձիրք, հաղորդակցվելու և բանակցելու հմտություններ,
•    ծանրաբեռնված և սեղմ ժամկետներում աշխատելու ունակություն,
•    թիմային և ինքնուրույն աշխատելու կարողություն:

 

Պայմանագրային

 

Կարևոր չէ 

ամբողջ օրը (09:00 - 18:00) 

  •   Ապահովել Եղեգնաձորի մասնաճյուղի և Վայքի ներկայացուցչության իրավական գործունեության իրականացումը` համակարգելով աշխատանքները կապված դատական և կատարողական գործընթացների հետ, ներառյալ իրավունքի վերականգնումը և գրավի իրացումը,
    •    հաճախորդների հետ փոխհարաբերություններում կիրառել արդյունավետ եւ հետևողական հավաքագրման ռազմավարություն՝ հաշվի առնելով դեպքերի առանձնահատկությունները,
    •    իրականացնել հանդիպումներ հաճախորդների հետ և ընդունել համապատասխան որոշումներ գործընթացների հետագա վատթարացումը կանխելու նպատակով,
    •    կազմել հայցադիմումներ, վճարման կարգադրություններ, միջնորդություններ և անհրաժեշտ այլ գրություններ՝ ապահովելով դրանց մուտքագրումը հասցեատեր կազմակերպություններ,
    •    վերահսկել մասնաճյուղի և ներկայացուցչության կողմից դատական մարմիններին և ՀՀ ԱՆ ԴԱՀԿ ծառայության ներկայացված հայցերի, դիմումների, միջնորդությունների կատարման ժամկետները, ինչպես նաև հետևել դատական և գործադիր մարմինների կողմից դրանց կատարման բնականոն ընթացքին,
    •    համակարգել մասնաճյուղի և ներկայացուցչության իրավական փաստաթղթաշրջանառությունը, այդ թվում` իրականացնել դրանց վերաբերյալ գործավարությունն ու սահմանված կարգով պահպանումը,
    •    կազմակերպության ֆինանսատնտեսական գործունեության բարելավման և բացահայտված թերությունների վերացման վերաբերյալ առաջարկությունների մշակման նպատակով իրականացնել բողոքների և դատական գործերի ուսումնասիրություն, արդյունքների հետազոտում, վերլուծություն և ընդհանրացում:     


 

Մանրամասն լրացված (ծննդյան տարեթիվ, փաստացի բնակավայր, հեռախոսահամար, կրթություն, աշխատանքային փորձ և այլն) ինքնակենսագրություն (ռեզյումե):

 

Հետաքրքրված և ներկայացվող պահանջներին բավարարող անձինք կարող են ինքնակենսագրականը (ռեզյումե) ուղարկել ՀՀ ք. Եղեգնաձոր, Նարեկացի փողոց., շենք 3/1, թիվ 1 ոչ բնակելի տարածք, “ԱՐԵԳԱԿ” ՈՒՎԿ ՓԲԸ–ի Եղեգնաձորի մասնաճյուղ կամ ՀՀ ք. Վայք, Շահումյան 29 “ԱՐԵԳԱԿ” ՈՒՎԿ ՓԲԸ–ի Վայքի ներկայացուցչություն կամ  էլ. հասցեով.

http://ats.hirebee.ai/jobs/xndraharuyc-varker-havakagrog-masnaget-2

       Հարցազրույցի հրավիրվելու են փաստաթղթային փուլում ընտրված հավակնորդները:     

 

2020-08-18

Viewed` 1057
( Տեղադր.՝ 2020-08-04)


Smartclick.ai