Company

Կատարողական վարույթներով և սնանկության գործերով խնդրահարույց ակտիվների վերականգնման բաժնի գլխավոր մասնագետ

Կատարողական վարույթներով և սնանկության գործերով խնդրահարույց ակտիվների վերականգնման բաժին

Երևան 

Բարձրագույն մասնագիտական 

3-5 տարի 

• Բարձրագույն իրավաբանական կրթություն.

• Մասնագիտական աշխատանքային փորձ երեք տարուց ոչ պակաս, որից առնվազն մեկ տարի սնանկության ոլորտում (բանկային համակարգում աշխատանքային փորձը կդիտարկվի որպես առավելություն).

• ՀՀ օրենքների և այլ իրավական ակտերի իմացություն.

• Բանկային գործունեությունը կարգավորող օրենսդրության իմացություն.

• ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի, «Սնանկության մասին» ՀՀ օրենքի և վերաբերելի այլ իրավական ակտերի անթերի իմացություն.

• Համակարգչային Word, Excel, Outlook, ՀԾ ծրագրերի և համացանցային հավելվածների պարտադիր իմացություն.

• Շփման հմտությունների, խնդիրների ախտորոշման և լուծումների առաջարկման, թիմային աշխատանքի կարողություններ.

 

Պայմանագրային

 

Կարևոր չէ 

ամբողջ օրը (09:00 - 18:00) 

• Իրականացնում է Կատարողական վարույթներով և սնանկության գործերով խնդրահարույց ակտիվների վերականգնման բաժնի իրեն հանձնարարված աշխատանքները.
• Սնանկության գործերի վերլուծություն և սնանկության գործերի սպասարկում՝ բոլոր փուլերում.
• Դատական պրակտիկայի որոնում և վերլուծություն՝ իրավական հարցերի վերաբերյալ իրավաբանական եզրակացությունների պատրաստմամբ.
• Դատական աշխատանքի պլանի կազմում.
• Իրավական փաստաթղթերի կազմում, այդ թվում նաև դատավարական.
• Սնանկ ճանաչելու մասին դիմումների կազմում, պահանջը գրանցելու մասին դիմումների ներկայացում.
• Բանկի պահանջները պարտապանի պարտատերերի պահանջների գրանցամատյանում ներառելուն ուղղված գործողությունների իրականացում.
• Առանձին կատեգորիայի առանձին վեճերի իրավական սպասարկման արդյունավետության վերլուծություն.
• Պարտապանի պարտատերերի պահանջների գրանցամատյանում ընդգրկվելու համար հայտարարված սնանկության պարտատերերի պահանջների վերաբերյալ առարկություններ ներկայացնելու և համապատասխան կատեգորիայի առանձին վեճերի սպասարկում արդյունավետության վերլուծության փորձ.
• Բանկի պահանջը պարտատերերի պահանջների գրանցամատյանում օրենքով սահմանված կարգով ներառելուն ուղղված գործողությունների իրականացում.
• Այլ պարտատերերի կողմից ներկայացված պահանջների հիմնավորվածության, չափի և օրինականության վերաբերյալ վերլուծության իրականացում և անհրաժեշտ քայլերի ձեռնարկում.
• Սնանկության գործերով կառավարչի գործողությունների արդյունավետության վերահսկողություն պարտապանի գույքի գույքագրման, գնահատման, իրացման, գումարների բաշխման փուլում.
• Սնանկության գործով կառավարչի կողմից պարտապանի ֆինանսական վիճակի վերլուծության իրականացման,  կեղծ, կանխամտածված սնանկության հատկանիշների հայտնաբերման փուլում կառավարչի գործողությունների արդյունավետության վերլուծություն.
• Պարտապանի վիճահարույց գործարքների հիմքերի վերլուծություն.
• Պարտապանի գործարքների անվավերության, պարտապանի գույքի հնարավոր հետկանչման և դրա վերադարձի հնարավորության, համապատասխան դիմումներ ներկայացնելու հմտություններ.
• Պարտապանի դեբիտորական պարտքերի հետ պահանջների և պահանջների կատարման հմտություններ, դրանց արդյունավետության վերլուծություն և վերահսկում.

 

Ներկայացված պահանջներին համապատասխանող թեկնածուները կարող են ուղարկել իրենց լրացված դիմում-հայտերը (http://www.armbusinessbank.am/uploads/attachments/article/Application-form.doc) hr@armbusinessbank.am հասցեին:

Մրցույթում դիտարկվելու նպատակով խնդրում ենք հաղորդագրության թեմա (subject) դաշտում պարտադիր նշել պաշտոնը, որի համար դիմում եք: Դիմում-հայտերը լրացնել և ուղարկել միայն էլեկտրոնային եղանակով:

 

Մրցույթը կանցկացվի հարցազրույցի միջոցով:

Դիմում-հայտերի հավաքագրման (1-ին փուլ) արդյունքում ընտրված դիմորդները նախապես կտեղեկացվեն մրցույթի անցկացման հաջորդ փուլի մասին:

 

2022-05-27

Viewed` 1568
( Տեղադր.՝ 2022-04-27)


Smartclick.ai