Company

Իրավախորհրդատու

Իրավաբանական ծառայություն

Երևան 

Բարձրագույն մասնագիտական 

3-5 տարի 

• Բարձրագույն իրավաբանական կրթություն (դիպլոմավորված իրավաբան, մագիստրոսի կոչումը ցանկալի է և կդիտարկվի որպես առավելություն).

• Փաստաբանի արտոնագիրը ցանկալի է և կդիտարկվի որպես առավելություն.

• Երեք տարվա մասնագիտական փորձ որպես իրավախորհրդատու, որից առնվազն երկու տարվա մասնագիտական փորձ ֆինանսական կազմակերպություններում.

• Վերլուծական ունակություններ.

• Բանկային գործունեությունը կարգավորող օրենսդրական և նորմատիվ իրավական ակտերի իմացություն.

• Քաղաքացիական, աշխատանքային, քաղաքացիական և վարչական դատավարության, վարչական իրավախախտումների վերաբերյալ օրենսդրության և «Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» ՀՀ օրենքի լավ իմացություն.

• Արագ կողմնորոշվելու, ինքնուրույնաբար աշխատելու, սթրեսային իրավիճակներում զգոնությունը չկորցնելու և որոշումներ կայացնելու ունակություններ.

• Հայերեն (գերազանց), ռուսերեն (լավ), անգլերեն (լավ).

• MS office իմացություն.

• Բանակցություններ վարելու ունակություններ, սկզբունքայնություն և օբյեկտիվություն.

• Հաճախորդների և գործընկերների հետ շփվելու էթիկա.

• Թիմային աշխատանք.

 

Պայմանագրային

 

Կարևոր չէ 

ամբողջ օրը (09:00 - 18:00) 

• Ինքնուրույն կազմում է վարչական, քաղաքացիական և արբիտրաժային գործերով հայցադիմումներ, Բանկի դեմ ներկայացված հայցադիմումների պատասխաններ, վերաքննիչ և վճռաբեկ բողոքներ, դատավարական փաստաթղթեր, դատարաններում ներկայացուցչության միջոցով ներկայացնում է Բանկի շահերը.
• Քրեական գործերով ներկայացուցչության միջոցով ներկայացնում է Բանկի շահերը հետաքննության, նախաքննության մարմիններում և քրեական դատարաններում, կազմում է դիմումներ, քաղաքացիական հայց, միջնորդություններ, դատավարական այլ փաստաթղթեր, Բանկին վերաբերելի մասերով կազմում է հետաքննության և նախաքննության մարմինների կողմից կայացված որոշումների դեմ բողոքներ, ինչպես նաև քրեական գործերով դատական ակտերի դեմ վերաքննիչ և վճռաբեկ բողոքներ.
• Իրականացնում է իրավապահ մարմինների հետ կապված թղթակցության ուսումնասիրություն, և ըստ անհրաժեշտության կազմում է դրանց պատասխաններ.
• Ուսումնասիրում է դատական նախադեպերը, դատական պրակտիկան և դրանց հիման վրա առաջարկություններ է ներկայացնում ներքին իրավական ակտերում համապատասխան փոփոխություններ և լրացումներ կատարելու վերաբերյալ.
• Մասնակցում է Բանկի դեմ հարուցված վարչական վարույթներով լսումներին, տալիս է բացատրություններ, հայտնում է դիրքորոշումներ, բողոքարկում է վարչական մարմնի վարչական վարույթի ընթացքում ընդունված վարչական ակտերը վերադասության կարգով.
• Իր մասնակցությամբ դատական կամ վարչական կամ քրեական վարույթի գործերով կազմում է հայցվորների, դիմողների և այլ անձանց Բանկին ուղղված գրությունների, դիմումների, դիմում-բողոքների և այլ գրավոր փաստաթղթերի պատասխանների նախագծեր.
• Իրականացնում է իրավաբանական խորհրդատվություն՝ ներկայացնելով ծագած վեճերի դեպքում դատական հեռանկարների վերաբերյալ վերլուծություններ.

 

Ներկայացված պահանջներին համապատասխանող թեկնածուները կարող են ուղարկել իրենց լրացված դիմում-հայտերը (http://www.armbusinessbank.am/uploads/attachments/article/Application-form.doc) hr@armbusinessbank.am հասցեին:

Մրցույթում դիտարկվելու նպատակով խնդրում ենք հաղորդագրության թեմա (subject) դաշտում պարտադիր նշել պաշտոնը, որի համար դիմում եք: Դիմում-հայտերը լրացնել և ուղարկել միայն էլեկտրոնային եղանակով:

 

Մրցույթը կանցկացվի հարցազրույցի միջոցով:

Դիմում-հայտերի հավաքագրման (1-ին փուլ) արդյունքում ընտրված դիմորդները նախապես կտեղեկացվեն մրցույթի անցկացման հաջորդ փուլի մասին:

 

2022-05-31

Viewed` 715
( Տեղադր.՝ 2022-05-10)


Smartclick.ai