Company

Օնլայն Սպասարկման Մասնագետ

Երևան

Ամբողջը 

Բարձրագույն 

1-3 տարի 

• բարձրագույն կրթություն տնտեսագիտության կամ ֆինանսների ոլորտում,

• առնվազն 1 տարվա աշխատանքային փորձ բանկում,

• ՀՀ բանկային օրենսդրության լավ իմացություն,

• MS Word և MS Excel ծրագրերի, ՀԾ-բանկ 4.0 ծրագրի իմացություն,

• միջազգային որակավորումները կդիտարկվեն որպես մեծ առավելություն,

• բանակցությունների վարման և կոնֆլիկտների կառավարման հմտություններ,

• հաղորդակցման գերազանց հմտություններ, գրագետ խոսք,

• վերլուծական ճկուն միտք,

• հոգատար վերաբերմունք հաճախորդների նկատմամբ,

• արագ սովորելու ցանկություն և ունակություն,

• հայերենի, ռուսերենի և անգլերենի գերազանց իմացություն:

 

Մրցակցային, առավելությունների լայն փաթեթ:

 

Կարևոր չէ 

հերթափոխով 

• մշակել օնլայն համակարգերի միջոցով հաճախորդների կողմից ներկայացված դիմումները,

• իրականացնել արագ դրամական փոխանցումների համակարգերով նախատեսվող գործընթացներ,

• իրականացնել Բանկի կողմից ներդրված այլ օնլայն ծառայությունների մատուցման գործընթացներ,

• պատասխանել օնլայն համակարգերի միջոցով հաճախորդների կողմից ներկայացված նամակներին,

• օնլայն համակարգերի հետ կապված ցանկացած խնդիր/հարց առաջանալու դեպքում կապ հաստատել հաճախորդի հետ և հարթել առաջացած խնդիրները,

• հաճախորդի կողմից սխալ հաղորդագրությունների ներկայացման դեպքում, ինչպես նաև այն դեպքերում, երբ գործարքը ենթակա է մերժման` կապ հաստատել հաճախորդի հետ և ներկայացնել գործարքի մերժման մանրամասները:

 

Ներկայացնել ինքնակենսագրություն (CV) հայերենով կամ անգլերենով cv@evoca.am էլեկտրոնային հասցեին՝ վերնագրում նշելով «Օնլայն սպասարկման մասնագետ»:

Հարցազրույցի կհրավիրվեն միայն նախնական փաստաթղթային ընտրությունն անցած անձինք:

 

Եթե դու՝

• ձգտում ես գտնել out-of-box լուծումներ և օգտագործել նորագույն տեխնոլոգիաներ,

• ունես միջանձնային և հաղորդակցման զարգացած հմտություններ, թիմում աշխատելու կարողություն,

• պատասխանատվության բարձր զգացում,

Ապա մենք սպասու'մ ենք քեզ:

Միացի'ր մեր թիմին և ստացի'ր.

1. Առողջության ապահովագրություն,

2. Evocabank-ի ծառայությունների արտոնյալ պայմաններ, ապահովագրական ծառայությունների զեղչեր,

3. Բարձր կատարողական, տոնական և տարեվերջյան բոնուսներ,

4. Պարգևատրումներ ծննդյան օրերին, ամուսնանալիս և երեխա ունենալիս,

5. Ազատ օրեր,

6. Ընդմիջման հարմարավետ գոտի,

7. Նորաոճ dress code,

8. Նորարար և ժամանակակից տեխնոլոգիաներով հագեցած միջավայր,

9. Մասնագիտական թրեյնինգներ, անձնային զարգացում և կարիերայի աճ,

10. Միջազգային կոնֆերանսներ և գործուղումներ արտերկիր,

11. Անգլերենի ուսուցում Evocabank-ում,

12. Կորպորատիվ սոցիալական պատասխանատվություն,

13. Թիմբիլդինգ և կորպորատիվ միջոցառումներ:

 

2022-06-03

Viewed` 1323
( Տեղադր.՝ 2022-05-13)


Smartclick.ai