Company

ՎԱՐԿԱՅԻՆ ՄԱՍՆԱԳԵՏ

Ֆինանսական

Երևան/Աջափնյակ 

Բարձրագույն 

1-3 տարի 

Պահանջվող որակավորումներ և հմտություններ

  • Գործարար կառավարման, տնտեսագիտության կամ ֆինանսների բնագավառում բարձրագույն կրթություն` Բակալավրի կամ ավելի բարձր որակավորմամբ
  • Առնվազն երկու տարվա աշխատանքային փորձ` վարկային մասնագետի պաշտոնում
  • MS Office ծրագրային փաթեթի իմացություն (Word, Excel)
  • AS Bank համակարգի իմացությունն առավելություն է
  • Փաստաթղթերի հետ աշխատելու կարողություն
  • Գործնական շփման էթիկա
  • Հայերենի գերազանց իմացություն, ռուսերենի և անգլերենի իմացությունը ցանկալի է
  • Հաճախորդների և կազմակերպության աշխատակիցների հետ արդյունավետ համագործակցելու կարողություն
  • Ճնշման տակ աշխատելու կարողություն
 

Պայմանական` կախված թեկնածուի որակավորումից

20 և ավել 

Կարևոր չէ 

ամբողջ օրը (09:00 - 18:00) 

Հիմնական պարտականություններ

  • Ապահովել հաճախորդներին (հիմնականում գյուղական վայրերում) նախնական տեղեկատվությամբ՝ կազմակերպության վարկավորման պայմանների և տրամադրվող այլ ծառայությունների վերաբերյալ` համաձայն կազմակերպության ներքին կանոնակարգերի
  • Ծանոթանալ վարկառուին և նրա պահանջներին
  • Ստանալ հաճախորդից վարկավորման համար անհրաժեշտ նախնական փաստաթղթերը
  • Վերլուծել հաճախորդի ներկայացրած փաստաթղթերի և տվյալների հիման վրա նախնական հայտը
  • Հաճախորդի կողմից ներկայացրած տեղեկատվության հիման վրա իրականացնել վարկառուի վարկունակության գնահատում
  • Ապահովել անհրաժեշտ փաստաթղթավարությունը վարկի տրամադրման համար
  • Մուտքագրել տվյալները ինֆորմացիոն համակարգ
  • Պատրաստել վարկային և երաշխավորության պայմանագրեր։
  • Վարկի տրամադրումից հետո կազմել վարկային փաթեթ՝ բոլոր անհրաժշետ փաստաթղթերով
  • Այլ առաջադրանքներ` հանձնարարված անմիջական ղեկավարի կողմից
 

Խնդրում ենք, նկարով ինքնակենսագրականը (CV) և կից նամակն ուղարկել  hr@creditconcept.am էլեկտրոնային հասցեին՝ նամակի վերնագրի (Subject) տողում հստակ նշելով պաշտոնի անվանումը, որին դիմում եք  (Loan Officer / Վարկային Մասնագետ), կամ նկարով ինքնակենսագրականի (CV) թղթային տարբերակը նեկայացնել Ընկերության գլխամասային գրասենյակ. հասցեն՝ Երևան 0099, Արզումանյան 16/7։

Միայն նախնական ընտրություն անցած թեկնածուների հետ կապ կհաստատվի, հեռախոսազանգերին պատասխան չի տրվելու։

 

Ընկերության վարկային մասնագետի հիմնական գործառույթն է՝ ներգրավել հաճախորդներ, ստուգել վարկառուի համապատասխանությունը Ընկերության կողմից սահմանված պահանջներին, ձևավորել հաճախորդի վարկային փաթեթ՝ բոլոր անհրաժեշտ փաստաթղթերով, ապահովել ձևավորված վարկային պորտֆելի սպասարկում։

 

2022-05-31

Viewed` 819
( Տեղադր.՝ 2022-05-17)


Smartclick.ai