Компания

Վարկային մասնագետ

Բանկի մասնաճյուղ

Երևան 

Բարձրագույն մասնագիտական 

1-3 տարի 

• Բարձրագույն կրթություն տնտեսագիտության կամ ֆինանսների ոլորտում,

• Բանկում առնվազն 1 տարվա աշխատանքային փորձ՝ որպես բիզնես և սպառողական վարկերի գծով մասնագետ,

• ՀՀ բանկային օրենսդրության, վարկավորման գործընթացների գերազանց իմացություն,

• MS Word և MS Excel ծրագրերի, ՀԾ-բանկ 4.0 ծրագրի իմացություն,

• միջազգային որակավորումները դիտարկում են` որպես զգալի առավելություն,

• հաղորդակցման, հաճախորդների ներգրավման և վաճառների իրականացման հմտություններ,

• բանակցություններ վարելու և կոնֆլիկտների կառավարման հմտություններ,

• վերլուծական և գործնական ճկուն մտածելակերպ,

• հայերեն լեզվի ազատ տիրապետում, ռուսերեն և անգլերեն լեզուների գերազանց իմացություն:

 

Մրցակցային, լայն առավելությունների փաթեթ

 

Կարևոր չէ 

ամբողջ օրը (09:00 - 18:00) 

• Բանկի վարկային պրոդուկտի ակտիվ առաջխաղացման ապահովում, հաճախորդների ներգրավում,

• խորհրդատվության իրականացում հաճախորդներին վարկերի ձևակերպման անհրաժեշտ փաստաթղթերի, պայմանների և ժամկետների մասին,

• վարկային հայտերի ընդունում և վերլուծություն,

• վարկավորման համար պահանջվող փաստաթղթերի հավաքագրում, վարկունակության գնահատում,

• գրավի առարկայի ընտրություն և ուսումնասիրում,

• սահմանված ժամկետներում հաշվետվությունների պատրաստում և ներկայացում,

• հաճախորդների վճարումներին հետևում` դրանք ժամանակին և ճշգրիտ կատարելու նպատակով:

 

Ներկայացնել համառոտ ինքնակենսագրություն (CV, Resume) հայերեն լեզվով հետևյալ էլեկտրոնային հասցեով` hr@evocabank.am վերնագրում պարտադիր նշելով պաշտոնի «Վարկային մասնագետ» անվանումը: 

 


Հարցազրույցի կհրավիրվեն միայն նախնական փաստաթղթային ընտրությունն անցած անձինք:

Աշխատավարձը մրցակցային է, աշխատակցին տրամադրվում է առավելությունների փաթեթ, այդ թվում բժշկական ապահովագրություն:

Աշխատանքի վայրը` ք. Երևան, ԷՎՈԿԱԲԱՆԿ-ի մասնաճյուղ 

Աշխարհը թվային է դառնում և մենք պատրաստ ենք դրան: Evocabank-ը քեզ տալիս է նոր միջավայր, քո փորձն ու գիտելիքները կիրառելու և նոր բարձունքների հասնելու մեծ հնարավորություններ:

 

2019-06-30

Просмотров` 2623
( Տեղադր.՝ 2019-04-08)

Banks.am


Smartclick.ai