Компания

Իրավաբանական Բաժնի պետ

Իրավաբանական Բաժին/ Գլխամաս

Երևան/Կենտրոն 

Բարձրագույն մասնագիտական 

3-5 տարի 

• Բարձրագույն իրավաբանական կրթություն,

• նվազագույնը 3 տարվա իրավաբանի աշխատանքային փորձ, ֆինանսական ոլորտում աշխատանքային փորձը առավելություն է,

• ՀՀ բանկային գործունեությունը կարգավորող օրենսդրության, իրավական ակտերի իմացություն,

• միջազգային կրթությունը և որակավորումները իրավագիտության ոլորտում դիտարկում են` որպես զգալի առավելություն,

• MS Office ծրագրերի իմացություն,

• հաղորդակցման, բանակցություններ վարելու և կոնֆլիկտների կառավարման հմտություններ,

• թիմում աշխատելու և թիմը արդյունավետ ղեկավարելու հմտություններ,

• իրավիճակներում արագ կողմնորոշվելու ունակություն,

• նախաձեռնողականություն և պատասխանատվության զգացում,

• վերլուծական և գործնական ճկուն մտածելակերպ,

• հայերեն լեզվի ազատ տիրապետում, ռուսերեն և անգլերեն լեզուների գերազանց իմացություն:

 

Մրցակցային, լայն առավելությունների փաթեթ

 

Կարևոր չէ 

ամբողջ օրը (09:00 - 18:00) 

• Կազմակերպում և վերահսկում է Բաժնի կողմից ներկայացվող փաստաթղթերի կազմման ու ներկայացման գործընթացը՝ այդ թվում բռնագանձումների և արտադատական, դատական, ԴԱՀԿ, սնանկության վարույթները, մասնակցում է ցանկացած սնանկության վարույթների գործընթացներին,

• մատուցում է Բանկի հաճախորդներին և Բանկի ստորաբաժանումներին իրավաբանական բնույթի հարցերի վերաբերյալ խորհրդատվություն,

• կազմակերպում է հաճախորդների կողմից Բանկին ներկայացված բողոք-պահանջների ուսումնասիրման գործընթացը և իրականացնում է Բանկում Ներքին Ֆինանսական հաշտարարի պարտականությունները և իրավունքները,

• իրականացնում է վերահսկողություն` գրավի պայմանագրերի նկատմամբ,

• Բանկի անունից հանդես է գալիս պետական և ոչ պետական մարմիններում, ներկայացնում և պաշտպանում է Բանկի իրավունքերը և շահերը,

• կոորդինացնում է Բանկի կողմից ներկայացված հայցերի, դիմումների, բողոքների, միջնորդությունների, դրանց պատասխանների, Բանկի դեմ ներկայացված հայցերի, բողոքների վերաբերյալ պատասխանների, դատական այլ վարույթների հետ տարվող աշխատանքները և դատական և արբիտրաժային ներկայացուցչությունը,

• օրենսդրության համապատասխանելիության նպատակով մասնակցում է Բանկի ներքին իրավական ակտերի, ինչպես նաև այլ իրավական ակտերի մշակման գործընթացին,

• կազմում, մշակում է Բանկի կողմից կնքվող պայմանագրերի և այլ փաստաթղթերի նախագծերը:

 

Ներկայացնել համառոտ ինքնակենսագրություն (CV, Resume) հայերեն կամ անգլերեն լեզվով հետևյալ էլեկտրոնային հասցեով` cv@evocabank.am վերնագրում պարտադիր նշելով «Իրավաբանական Բաժնի պետ» անվանումը:

 

Փաստաթղթերի ներկայացման վերջնաժամկետն է 30.04.2019թ.:

Հարցազրույցի կհրավիրվեն միայն նախնական փաստաթղթային ընտրությունն անցած անձինք:

Աշխատանքային ժամերը` 09:00-18:00:

Աշխարհը թվային է դառնում և մենք պատրաստ ենք դրան: Evocabank-ը քեզ տալիս է նոր միջավայր, քո փորձն ու գիտելիքները կիրառելու և նոր բարձունքների հասնելու մեծ հնարավորություններ:

Էվոկաբանկի աշխատակիցները ստանում են մի շարք առավելություններ, որին կարող եք ծանոթանալ` հետևելով նշված հղումը` https://www.evocabank.am/vacancies.html

 

2019-04-30

Просмотров` 1809
( Տեղադր.՝ 2019-04-10)

Banks.am


Smartclick.ai