Компания

Կորպորատիվ բիզնեսի ֆինանսավորման վարչության առաջատար մասնագետ և մասնագետ

Կորպորատիվ բիզնեսի ֆինանսավորման վարչություն

Երևան 

Բարձրագույն 

1-3 տարի 

• Բարձրագույն կրթություն.

• Զարգացած վերլուծական մտածելակերպ.

• Ֆինանսական ոլորտում առնվազն երկու տարվա աշխատանքային փորձ.

• Բանկային գործունեությունը կարգավորող օրենսդրության իմացություն.

• Հայերեն լեզվի գերազանց իմացություն (բանավոր, գրավոր).

• Առնվազն մեկ օտար լեզվի իմացություն.

• Համակարգչային գիտելիքներ.

 

Պայմանագրային

 

Կարևոր չէ 

ամբողջ օրը (09:00 - 18:00) 

• Իրականացնում է Բանկի կողմից կորպորատիվ հաճախորդներին տրամադրվող վարկավորման գործընթացի կազմակերպում
-    վարկային հայտի ընդունում
-    վարկային հայտի ընթացքի ապահովում
-    վարկի վերաբերյալ համապատասխան տեղեկատվության հավաքագրում.
• Իրականացնում է ֆինանսական վերլուծություն ձեռնարկատիրական գործունեությամբ զբաղվող հաճախորդի համար, կազմում է համապատասխան հաշվետվություններ և եզրակացություն.
• Իրականացնում է ձեռնարկատիրական գործունեությամբ զբաղվող հաճախորդի հետ հանդիպումներ (այցելություն փաստացի գործունեության վայր).
• Մասնակցում է կորպորատիվ բիզնեսի ֆինանսավորման հետագա զարգացմանը նպատակաուղղված միջոցառումների իրականացմանը.
• Կատարում է բաժնի այլ ընթացիկ աշխատանքները.

• Կատարում է ղեկավարի և/կամ անմիջական ղեկավարի կողմից տրված այլ հանձնարարականներ.

 

Ներկայացված պահանջներին համապատասխանող թեկնածուները կարող են ուղարկել իրենց լրացված դիմում-հայտերը (http://www.armbusinessbank.am/uploads/attachments/article/Application-form.doc) hr@armbusinessbank.am հասցեին:

Մրցույթում դիտարկվելու նպատակով խնդրում ենք հաղորդագրության թեմա (subject) դաշտում պարտադիր նշել պաշտոնը, որի համար դիմում եք: Դիմում-հայտերը լրացնել և ուղարկել միայն էլեկտրոնային եղանակով:

 

Մրցույթը կանցկացվի հարցազրույցի միջոցով:

Դիմում-հայտերի հավաքագրման (1-ին փուլ) արդյունքում ընտրված դիմորդները նախապես կտեղեկացվեն մրցույթի անցկացման հաջորդ փուլի մասին:

 

2020-02-29

Просмотров` 2368
( Տեղադր.՝ 2019-12-16)

Banks.am


Smartclick.ai