Компания

Անշարժ գույքի մասնագետ

Գրավադրված գույքի հետ աշխատանքի բաժին

Երևան 

Բարձրագույն 

1-3 տարի 

•    Բարձրագույն կրթություն,
•    Առնվազն 2 տարվա աշխատանքային փորձ գույքի գնահատման ոլորտում,
•    Կազմակերպչական և թիմային աշխատանք կատարելու ունակություններ,
•    Պատասխանատվության զգացում,
•    Ճշտապահություն,
•    Հաղորդակցության և միջանձնային  հմտություններ,
•    Ժամանակի կառավարման հմտություններ,
•    Վերլուծական մտածողություն,
•    MS Office, MS Excel իմացություն,
•    Հայերենի և ռուսերենի տիրապետում (գրավոր և բանավոր):


 

 

Կարևոր չէ 

ամբողջ օրը (09:00 - 18:00) 

•    Ուսումնասիրել և տալ եզրակացություն անկախ գնահատող կազմակերպությունների կողմից  կազմված գնահատման հաշվետվությունների մասին,
•    Տալ կարծիք անշարժ գույքի գների վերաբերյալ, կազմել ընթացիկ հաշվետվություններ և կատարել վերլուծություններ,
•    Իրականացնել գույքի տեղազննություն, գրավների մոնիթորինգ և կազմել դրանց մասին հաշվետվություններ,
•    Կատարել շինարարական նախագծերի, նախագծա – նախահաշվային փաստաթղթերի և վերոնորոգման աշխատանքների վերլուծություն և ամփոփ եզրակացություն կազմել,
•    Իրականացնել շինարարական և վերոնորոգման աշխատանքների արտագնա հսկում /վերահսկողություն/,
•    Պահպանել Գործատուի ներքին կանոնակարգերով հաստատված տեղեկատվության պահպանման կարգը, որը կազմում է  օրենքով պահպանվող գաղտնիքի բաղկացուցիչ մաս (բանկային, առևտրային և այլն),և չհրապարակել Գործատուի առևտրային գաղտնիք կազմող տեղեկատվություն:Առևտրային գաղտնիք պարունակող տեղեկությունների ցանկը սահմանվում է Գործատուի ներքին կանոնակարգերով,
•    Պահպանել  փաստաթղթերի պահպանման կանոնները, ապահովել փաստաթղթերին մուտք միայն այն աշխատակիցներին, ովքեր ունեն այդ իրավունքը համաձայն իրենց աշխատանքային պարտականություններին, կանխել տեղեկատվություն ստանալու բոլոր չարտոնված փորձերը: Ծառայողական, առևտրային կամ բանկային գաղտնիք պարունակող տեղեկատվության, ինչպես նաև աշխատակիցների անձնական տվյալների տեղեկությունների ստացման փորձի դեպքում անհապաղ տեղեկացնել անմիջական ղեկավարին,
•    Աշխատանքային(ֆունկցիոնալ) պարտականությունների կատարման ժամանակ կատարել ՀՀ օրենսդրության , ՀՀ ԿԲ կանոնակարգերի, ներքին կանոնակարգերի և Բանկի կարգավորող փաստաթղթերի պահանջները;
•    Բանկի ղեկավարության և անմիջական ղեկավարների հրամանների/հրահանգների կատարում հստակ ժամկետներում:

 

Ներկայացված պահանջներին համապատասխանող թեկնածուները կարող են ուղարկել իրենց ինքնակենսագրությունները hr@vtb.am հասցեով: Մրցույթում դիտարկվելու նպատակով խնդրում ենք հաղորդագրության «թեմա» (subject) դաշտում պարտադիր նշել պաշտոնը, որի համար դիմում եք /Անշարժ գույքի մասնագետ/:

 

 

2020-02-29

Просмотров` 1197
( Տեղադր.՝ 2020-01-13)

Banks.am


Smartclick.ai