Компания

Ակտիվների և պարտավորությունների կառավարման մասնագետ

Գլխամասային գրասենյակ

Երևան 

Բարձրագույն մասնագիտական 

3-5 տարի 

•    բարձրագույն կրթություն տնտեսագիտության կամ ֆինանսների ոլորտում,
•    բանկում կամ ֆինանսական համակարգում առնվազն 3 տարվա աշխատանքային փորձ՝ որպես ֆինանսական վերլուծաբան կամ ռիսկերի կառավարման մասնագետ,
•    Ֆինանսական մոդելավորման տեխնիկաների իմացություն,
•    MS office ծրագրի խորացված իմացություն,
•    միջազգային որակավորում (CFA, FRM և այլն),
•    R, Python, SQL ծրագրերի  տեխնիկական իմացությունը կդիտվի որպես առավելություն,
•    մաթեմատիկական և վերլուծական ունակություններ,
•    արագ կողմնորոշվելու և որոշումներ կայացնելու ունակություն,
•    գործնական ճկուն մտածելակերպ,
•    հաղորդակցման և թիմում աշխատելու հմտություններ,
•    նախաձեռնողականություն, պատասխանատվության զգացում,
•    հայերենի, ռուսերենի և անգլերենի գերազանց իմացություն:

 

մրցակցային, առավելությունների լայն փաթեթ

 

Կարևոր չէ 

ամբողջ օրը (09:00 - 18:00) 

•    իրացվելիության և կապիտալի համարժեքության նորմատիվների ուսումնասիրություն (ICAAP, ILAAP),
•    տոկոսադրույքի մոնիտորինգի իրականացում,
•    ֆոնդերի տրանսֆերային գնագոյացման դրույքների հաշվարկների իրականացում (FTP),
•    վերոնշյալ գործառույթներին վերաբերող որոշումների կայացման համար անհրաժեշտ տեղեկատվության, վերլուծությունների և առաջարկությունների կազմում և ներկայացում ակտիվների ու պարտավորությունների կառավարման կոմիտեին,
•    ԿԲ կարգավորման դաշտում տեղի ունեցող փոփոխությունների ուսումնասիրություն,
•    շուկայի հետազոտություն,
•    գործընթացների օպտիմալացում և ՏՏ լուծումների առաջարկում,
•    Ֆինանսական մոդելների կիրառման համար տվյալների հավաքագրում և վերլուծությունների իրականացում:


 

Ներկայացնել ինքնակենսագրություն (CV)  հայերենով կամ անգլերենով cv@evocabank.am էլեկտրոնային հասցեին` վերնագրում նշելով  «Ակտիվների և պարտավորությունների կառավարման մասնագետ»:
Հարցազրույցի կհրավիրվեն միայն նախնական ընտրությունն անցած անձինք:

 

Եթե դու՝


•    ձգտում ես գտնել out-of-box լուծումներ և օգտագործել նորագույն տեխնոլոգիաներ,
•    ունես միջանձնային և հաղորդակցման զարգացած հմտություններ, թիմում աշխատելու կարողություն,
•    պատասխանատվության բարձր զգացում,
•    հայերենի, ռուսերենի և անգլերենի գերազանց իմացություն,


Ապա մենք սպասու'մ ենք քեզ:

Միացի'ր մեր թիմին և ստացի'ր.

1.    առողջության ապահովագրություն,
2.    Evocabank-ի ծառայությունների արտոնյալ պայմաններ, ապահովագրական      ծառայությունների զեղչեր,
3.    բարձր կատարողական, տոնական և տարեվերջյան բոնուսներ,
4.    պարգևատրումներ ծննդյան օրերին, ամուսնանալիս և երեխա ունենալիս,
5.    ազատ օրեր,
6.    ընդմիջման հարմարավետ գոտի,    
7.    նորաոճ dress code,
8.    նորարար և ժամանակակից տեխնոլոգիաներով հագեցած միջավայր,
9.    մասնագիտական թրեյնինգներ, անձնային զարգացում և կարիերայի աճ,     
10.    միջազգային կոնֆերանսներ և գործուղումներ արտերկիր,
11.    անգլերենի ուսուցում Evocabank-ում,    
12.    կորպորատիվ սոցիալական պատասխանատվություն,
13.    թիմբիլդինգ և կորպորատիվ միջոցառումներ:

 

2020-02-20

Просмотров` 1232
( Տեղադր.՝ 2020-02-05)

Banks.am


Smartclick.ai