Компания

Ներքին աուդիտոր

Աուդիտոր

Ամբողջը 

Բարձրագույն 

3-5 տարի 

Պահանջվող որակավորումը

Իրականացվող աշխատանքների և ֆունկցիոնալ պարտականությունների բնույթին համապատասխան բարձրագույն կրթություն,

Առնվազն 3 տարվա ֆինանսական և աուդիտի ոլորտում համապատասխան մասնագիտական աշխատանքային փորձ:

Ապահովագրության, հաշվապահական հաշվառման և հարկային օրենսդրության լավ իմացություն,

Ներքին աուդիտի ղեկավարը պետք է հանձնի որակավորման քննություն և գրանցվի Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկում:


 

պայմանագրային

Տարիքային սահմանափակում չկա 

Կարևոր չէ 

ամբողջ օրը (8 ժամ, սկիզբը` ազատ) 

Աշխատանքային պարտականությունները՝

ա) Ներքին աուդիտի ընթացիկ աշխատանքների համակարգում և իրականացում
բ) Ներքին աուդիտի խնդիրների և գործառույթների կատարման նկատմամբ վերահսկողություն,
գ) Ներքին աուդիտի տարեկան աշխատանքային ծրագրերի կազմում,
դ) Տարածքային և կառուցվածքային ստորաբաժանումներում ստուգումների իրականացում,
ե) Ստուգումների արդյունքների հիման վրա հաշվետվությունների և զեկուցագրերի կազմում և Ընկերության խորհրդի նախագահին և գլխավոր տնօրենին ներկայացում,
զ) Ընկերության ծրագրային ապահովման տարրական խնդիրների լուծման ուղիների ներկայացում,
է) Ընկերության և Ներքին աուդիտի գործունեության կառավարման բարելավման վերաբերյալ առաջարկությունների ներկայացում,
ը) Ընկերության կանոնադրությամբ, Կանոնակարգով, ինչպես նաև Ընկերության ներքին իրավական այլ ակտերով սահմանված այլ գործառույթների իրականացում:

 

Հետաքրքրված անձինք կարող են հնարավոր սեղմ ժամկետներում իրենց ինքնակենսագրականը ներկայացնել հետևյալ էլ. հասցեով՝ info@armeniainsurance.am

 

Անձնական հատկանիշներ և գործարար որակներ

Վերլուծելու գերազանց ունակություն

Նախաձեռնողականություն, ճկունություն և վճռականություն

Առողջ դատելու ընդունակություն

Սուղ ժամանակային պայմաններում աշխատելու ունակություն

Թիմում աշխատելու ունակություն

Հայերեն, անգլերեն և ռուսերեն լեզուների գերազանց իմացություն

MS Office և Litesoft insurance իմացություն


 

2020-08-10

Просмотров` 1489
( Տեղադր.՝ 2020-07-27)

Banks.am


Smartclick.ai