Компания

Ֆինանսական վերլուծաբան

Ֆինանսական պլանավորման և վերլուծությունների բաժին

Երևան 

Բարձրագույն մասնագիտական 

3-5 տարի 

•    Բարձրագույն կրթություն տնտեսագիտության կամ ֆինանսների ոլորտում,
•    Առնվազն 3 տարվա աշխատանքային փորձ բանկում կամ ֆինանսական կազմակերպությունում` որպես ֆինանսական վերլուծաբան,
•    Միջազգային որակավորման առկայություն (ACCA, CFA և այլն),
•    Ֆինանսական գործակիցների և Ֆինանսական հաշվետվությունների վերլուծության գերազանց իմացություն,
•    Ֆինանսական մոդելավորման տեխնիկաների իմացություն,
•    MS Office ծրագրի խորացված իմացություն,
•    R, Python, SQL ծրագրերի  տեխնիկական իմացությունը կդիտարկվի որպես առավելություն,
•    Մաթեմատիկական և վերլուծական ունակություններ,
•    Թիմում աշխատելու և հաղորդակցման հմտություններ,
•    Գործնական ճկուն մտածելակերպ,
•    Իրավիճակում արագ կողմնորոշվելու և որոշումներ կայացնելու ունակություն,
•    Նախաձեռնողականություն, պատասխանատվության զգացում,
•    Հայերեն, ռուսերեն և անգլերեն լեզուների գերազանց իմացություն:


 

մրցակցային, առավելությունների լայն փաթեթ

 

Կարևոր չէ 

ամբողջ օրը (09:00 - 18:00) 

•    Համեմատական վերլուծությունների իրականացում, հաշվետվությունների ներկայացում,
•    KPI-ին վերաբերող ներկա և անցյալ տրենդերի վերլուծությունների իրականացում,
•    Ֆոնդերի տրանսֆերային գնագոյացման հաշվարկների իրականացում,
•    Շուկայի հետազոտությունների իրականացում,
•    Մակրոտնտեսական ցուցանիշների ուսումնասիրում և վերլուծություն,
•    Բիզնես պլանի կազմման գործընթացների մասնակցություն,
•    Ներդրումային նախագծերի գործառնական և ֆինանսական արդյունքների վերլուծություն,
•    Բանկի կառավարման մարմիններին ներկայացվող պրեզենտացիաների կազմում,
•    Բյուջետավորման, ֆինանսական կանխատեսումների, գործունեության պլանավորման և մոդելավորման գործիքների կառավարում,
•    Գործընթացների օպտիմալացում և ՏՏ լուծումների առաջարկում,
•    Ֆինանսական մոդելների կիրառման համար տվյալների հավաքագրում և վերլուծությունների իրականացում:


 

Ներկայացնել ինքնակենսագրություն (CV)  հայերենով կամ անգլերենով cv@evocabank.am էլեկտրոնային հասցեին` վերնագրում նշելով  «Ֆինանսական վերլուծաբան»:


Հարցազրույցի կհրավիրվեն միայն նախնական ընտրությունն անցած անձինք:


 

ԵԹե ԴՈՒ՝


•    ձգտում ես գտնել out-of-box լուծումներ և օգտագործել նորագույն տեխնոլոգիաներ,
•    ունես միջանձնային և հաղորդակցման զարգացած հմտություններ, թիմում աշխատելու կարողություն,
•    պատասխանատվության բարձր զգացում,
•    հայերեն, ռուսերեն և անգլերեն լեզուների գերազանց իմացություն,


ԱՊԱ ՄԵՆՔ ՍՊԱՍՈՒ'Մ ԵՆՔ ՔԵԶ:

ՄԻԱՑԻ'Ր ՄԵՐ ԹԻՄԻՆ և ՍՏԱՑԻ'Ր.

1.    առողջության ապահովագրություն,
2.    Evocabank-ի ծառայությունների արտոնյալ պայմաններ, ապահովագրական ծառայությունների զեղչեր,
3.    բարձր կատարողական, տոնական և տարեվերջյան բոնուսներ,
4.    պարգևատրումներ ծննդյան օրերին, ամուսնանալիս և երեխա ունենալիս,
5.    ազատ օրեր,
6.    ընդմիջման հարմարավետ գոտի,     
7.    նորաոճ dress code,
8.    նորարար և ժամանակակից տեխնոլոգիաներով հագեցած միջավայր,
9.    մասնագիտական թրեյնինգներ, անձնային զարգացում և կարիերայի աճ,      
10.    միջազգային կոնֆերանսներ և գործուղումներ արտերկիր,
11.    անգլերենի ուսուցում Evocabank-ում,     
12.    կորպորատիվ սոցիալական պատասխանատվություն,
13.    թիմբիլդինգ և կորպորատիվ միջոցառումներ:


 

2021-03-07

Просмотров` 1708
( Տեղադր.՝ 2021-02-08)

Banks.am


Smartclick.ai