Компания

Դիմում-բողոքների և զանգերի համակարգման կենտրոնի մասնագետ

Մասնաճյուղային ցանցի զարգացման վարչություն

Երևան 

Բարձրագույն 

1-3 տարի 

• Բարձրագույն կրթություն.

• Ֆինանսաբանկային համակարգում առնվազն մեկ տարվա աշխատանքային փորձ.

• Բանկային գործի, Բանկի կողմից մատուցվող ծառայությունների և ապրանքատեսակների իմացություն.

• Բանկային գործունեությունը կարգավորող օրենսդրության իմացություն.

• Հայերենի գրավոր և բանավոր գերազանց տիրապետում.

• Ռուսերեն կամ անգլերեն լեզուների (գրավոր և բանավոր) գերազանց իմացություն (մեկ լեզվի իմացությունը պարտադիր է).

• Հաճախորդների հետ շփման և գրագետ հաղորդակցման հմտությունների տիրապետում.

• Արդյունավետ վաճառքների իրականացման հմտությունների տիրապետում.

• Արագ կողմնորոշվելու և լուծումներ գտնելու ունակություն, աշխատանքը ճիշտ կազմակերպելու կարողություն.

• Թիմում աշխատելու կարողություն.

• Համակարգչային գիտելիքներ (ՀԾ բանկ համակարգի իմացությունը կդիտվի որպես առավելություն).

 

Պայմանագրային

 

Կարևոր չէ 

հերթափոխով 

• Բանկի հաճախորդների և պոտենցիալ հաճախորդների տեղեկատվական աջակցություն զանգերի և առցանց հարթակների միջոցով.

• Հաճախորդներին հասանելի համակարգերի օգտագործման հետ կապված տեխնիկական աջակցության իրականացում.
• Նոր հաճախորդների ներգրավում և գործող հաճախորդների պահպանում.
• Մուտքային զանգերի միջոցով խաչաձև վաճառքների իրականացում.

• Վաճառքների խթանման նպատակով ելքային հեռախոսազանգերի իրականացում.
• Հաճախորդների խնդիրների բացահայտում, ինչպես նաև առաջադրված և չլուծված հարցերի վերաբերյալ տեղեկատվության փոխանցում համապատասխան բաժիններ կամ անմիջական ղեկավարին.
• Կենտրոնում այլ ընթացիկ աշխատանքների կատարում.

 

Ներկայացված պահանջներին համապատասխանող թեկնածուները կարող են ուղարկել իրենց լրացված դիմում-հայտերը (http://www.armbusinessbank.am/uploads/attachments/article/Application-form.doc) hr@armbusinessbank.am հասցեին:

Մրցույթում դիտարկվելու նպատակով խնդրում ենք հաղորդագրության թեմա (subject) դաշտում պարտադիր նշել պաշտոնը, որի համար դիմում եք: Դիմում-հայտերը լրացնել և ուղարկել միայն էլեկտրոնային եղանակով:

 

Մրցույթը կանցկացվի հարցազրույցի միջոցով:

Դիմում-հայտերի հավաքագրման (1-ին փուլ) արդյունքում ընտրված դիմորդները նախապես կտեղեկացվեն մրցույթի անցկացման հաջորդ փուլի մասին:

 

2022-06-15

Просмотров` 2035
( Տեղադր.՝ 2021-08-04)

Banks.am


Smartclick.ai