Компания

Գլխավոր մասնագետ

Վարկերի կենտրոնացված որոշումների կայացման բաժին

Երևան 

Բարձրագույն մասնագիտական 

1-3 տարի 

• Բարձրագույն կրթություն /տնտեսագիտական և/կամ ֆինանսական/,

• Առնվազն 2 տարվա աշխատանքային փորձ ֆինանսաբանկային համակարգում վարկավորման բնագավառում,

• Վարկառուների բիզնեսի ֆինանսական տնտեսագիտական վերլուծության սկզբունքների և մեթոդաբանության իմացություն,

• Վարկառուների վարկունակության վերլուծության իրականացման մեթոդների իմացություն,

• Ֆինանսական գործունեությունը կարգավորող օրենսդրական և նորմատիվ ակտերի, ՀՀ ԿԲ կարգերի և հրահանգների իմացություն,

• Տնտեսվարող սուբյեկտների հարկման և հաշվապահական հաշվառման հիմունքների իմացություն,

• Ֆինանսական վերլուծության իմացություն,

• Ֆիզիկական և իրավաբանական անձանց վարկավորման և բիզնեսի վարման իրավական բնագավառների իմացություն, գրավի ապահովմամբ գործառնությունների իրականացման և փաստաթղթերի ապահովման պահանջների իմացություն,

• Հայոց և ռուսաց լեզուների իմացություն, անգլերենը ցանկալի է,

• MS Office, AS Bank, Internet փորձառու օգտագործող,

• Excel VBA ծրագրավորման լեզվի տիրապետումը կդիտարկվի որպես առավելություն:


 

 

Կարևոր չէ 

ամբողջ օրը (09:00 - 18:00) 

 Ընկերության տարածքային և կառուցվածքային ստորաբաժանումների կողմից ներկայացված եզրակացությունների և առաջարկությունների ուսումնասիրում,

 Իրականացնում է Վարկերի կենտրոնացված որոշումների կայացման բաժին /այսուհետ՝ Բաժին/ ներկայացված վարկային հայտերի վերլուծություն (պոտենցիալ վարկառուի ֆինանսական վիճակի, վարկարժանության, վճարունակության և հուսալիության գնահատում, երաշխավորի, գրավի առարկայի ընդունելի լինելու գնահատման, փաստաթղթերի արժանահավատության և ամբողջականության վերաբերյալ) և որոշման ներկայացում՝ Անմիջական ղեկավարին: Անհրաժեշտության դեպքում իրականացնում է Բաժին ներկայացված պոտենցիալ վարկառուների վերաբերյալ տեղեկատվության լրացուցիչ ճշգրտում՝ հեռախոսազանգի, այցելությունների և այլ միջոցներով,

 Վարկային ռիսկերի նույնականացում/հայտնաբերում, հայտնաբերված վարկային ռիսկերի նվազեցման համար առաջարկությունների պատրաստում,

 Հաճախորդների վարկային ռիսկերի գնահատման հարցերով Ընկերության ստորաբաժանումների աշխատողների հետ փոխազդեցություն/համագործակցություն,

 Ձեռնարկում է բոլոր անհրաժեշտ և բավարար միջոցները աշխատողների և հաճախորդների կողմից խաբեությունների, կեղծ և/կամ շինծու գործարքների, ծառայողական դիրքի չարաշահման, շահերի բախման և այլ ապօրինի գործողությունների բացառման, կանխման և/կամ բացահայտման ուղղությամբ,

 Ապահովում է իր կողմից ուսումնասիրվող վարկային փաթեթների ամբողջականությունը և պահպանումը,

 Պարտականությունների կատարման ընթացքում ներքին իրավական ակտերի պահանջների պահպանում,

 Պարտականությունների կատարման ընթացքում վարկավորմանն առնչվող օրենսդրական, նորմատիվ ակտերի, ՀՀ ԿԲ կարգերի, կանոնակարգերի և հրահանգների, ՆԻԱ-ի և ՀՀ օրենսդրության պահանջների պահպանում,

 Իրականացնում է Բաժնի գործունեությանը վերաբերվող հարցերով գլխամասային գրասենյակի և մասնաճյուղերի աշխատողներին խորհրդատվության տրամադրում /բացի գաղտնի տեղեկատվությունից/,

 Տեխնիկական անվտանգության և աշխատանքի պաշտպանության գծով նորմատիվ իրավական ակտերի պահանջների պահպանում և կատարում:


 

Համապատասխան որակավորում ունեցող անձանց խնդրում ենք իրենց ինքնակենսագրությունը (CV) հայերեն լեզվով ներկայացնել ՀՀ, ք.Երևան 0032, Սեբաստիա 123 կամ ուղարկել էլեկտրոնային փոստով՝ Anahit.Manukyan@kamurj.am՝ հստակ նշելով պաշտոնը, որին հավակնում են:


 

 

2021-09-21

Просмотров` 1752
( Տեղադր.՝ 2021-09-07)

Banks.am


Smartclick.ai