Компания

Մասնաճյուղի կառավարչի Տեղակալ – ավագ վարկային մասնագետ

Մասնաճյուղ

Ամբողջը 

Բարձրագույն մասնագիտական 

1-3 տարի 

• բարձրագույն կրթություն տնտեսագիտության կամ ֆինանսների ոլորտում,

• առնվազն 2 տարվա աշխատանքային փորձ բանկում՝ և՛ սպառողական, և՛ բիզնես վարկերի ներգրավման ու վերլուծության ոլորտում,

• ՀՀ բանկային օրենսդրության, վարկավորման գործընթացների գերազանց իմացություն,

• MS Word, MS Excel, ՀԾ-բանկ 4.0 ծրագրերի իմացություն,

• միջազգային որակավորումները կդիտարկվեն՝ որպես մեծ առավելություն,

• հաղորդակցման, հաճախորդների ներգրավման և վաճառքների իրականացման հմտություններ,

• բանակցությունների վարման և կոնֆլիկտների կառավարման հմտություններ,

• վերլուծական ճկուն միտք,

• հայերենի՝ գերազանց, ռուսերենի և անգլերենի լավ իմացություն:

 

Մրցակցային, առավելությունների լայն փաթեթ:

 

Կարևոր չէ 

ամբողջ օրը (09:00 - 18:00) 

• հաճախորդների ներգրավում, ակտիվ վաճառք,

• խորհրդատվություն վարկավորման գործընթացի վերաբերյալ (և՛ սպառողական, և՛ բիզնես վարկեր),

• հայտերի ընդունում և վերլուծություն,

• արտաքին գործընկերների հետ համագործակցություն,

• մասնաճյուղում որակյալ ծառայությունների մատուցման ապահովում,

• հաշվետվությունների պատրաստում և ներկայացում:

 

Ներկայացնել ինքնակենսագրություն (CV) հայերենով կամ անգլերենով cv@evocabank.am էլեկտրոնային հասցեին` վերնագրում նշելով «Մասնաճյուղի կառավարչի տեղակալ - ավագ վարկային մասնագետ»:

Հարցազրույցի կհրավիրվեն միայն նախնական ընտրությունն անցած անձինք:

 

Եթե դու՝

• ձգտում ես գտնել out-of-box լուծումներ և օգտագործել նորագույն տեխնոլոգիաներ,

• ունես միջանձնային և հաղորդակցման զարգացած հմտություններ, թիմում աշխատելու կարողություն,

• պատասխանատվության բարձր զգացում,

Ապա մենք սպասու'մ ենք քեզ:

Միացի'ր մեր թիմին և ստացի'ր.

1. առողջության ապահովագրություն,

2. Evocabank-ի ծառայությունների արտոնյալ պայմաններ, ապահովագրական ծառայությունների զեղչեր,

3. բարձր կատարողական, տոնական և տարեվերջյան բոնուսներ,

4. պարգևատրումներ ծննդյան օրերին, ամուսնանալիս և երեխա ունենալիս,

5. ազատ օրեր,

6. ընդմիջման հարմարավետ գոտի,

7. նորաոճ dress code,

8. նորարար և ժամանակակից տեխնոլոգիաներով հագեցած միջավայր,

9. մասնագիտական թրեյնինգներ, անձնային զարգացում և կարիերայի աճ,

10. միջազգային կոնֆերանսներ և գործուղումներ արտերկիր,

11. անգլերենի ուսուցում Evocabank-ում,

12. կորպորատիվ սոցիալական պատասխանատվություն,

13. թիմբիլդինգ և կորպորատիվ միջոցառումներ:

 

2022-05-21

Просмотров` 3376
( Տեղադր.՝ 2021-09-10)

Banks.am


Smartclick.ai