Четверг, Апрель 25
Ավագ մասնագետ /բիզնես վարկերի վերլուծաբան/
Վարկերի կենտրոնացված որոշումների կայացման բաժին
Երևան
Բարձրագույն մասնագիտական
1-3 տարի
• Բարձրագույն կրթություն /տնտեսագիտական և/կամ ֆինանսական/,
• Առնվազն 1 տարվա աշխատանքային փորձ ֆինանսաբանկային համակարգում վարկավորման բնագավառում,
• Վարկառուների բիզնեսի ֆինանսական տնտեսագիտական վերլուծության սկզբունքների և մեթոդաբանության իմացություն,
• Վարկառուների վարկունակության վերլուծության իրականացման մեթոդների իմացություն,
• Ֆինանսական գործունեությունը կարգավորող օրենսդրական և նորմատիվ ակտերի, ՀՀ ԿԲ կարգերի և հրահանգների իմացություն,
• Տնտեսվարող սուբյեկտների հարկման և հաշվապահական հաշվառման հիմունքների իմացություն,
• Ֆինանս ական վերլուծության իմացություն,
• Ֆիզիկական և իրավաբանական անձանց վարկավորման և բիզնեսի վարման իրավական բնագավառների իմացություն, գրավի ապահովմամբ գործառնությունների իրականացման և փաստաթղթերի ապահովման պահանջների իմացություն,
• Հայոց և ռուսաց լեզուների իմացություն, անգլերենը ցանկալի է,
• MS Office, AS Bank, Internet փորձառու օգտագործող,
• Excel VBA ծրագրավորման լեզվի տիրապետումը կդիտարկվի որպես առավելություն:
Կարևոր չէ
ամբողջ օրը (09:00 - 18:00)
Ընկերության տարածքային և կառուցվածքային ստորաբաժանումների կողմից ներկայացված եզրակացությունների և առաջարկությունների ուսումնասիրում,
Իրականացնում է Վարկերի կենտրոնացված որոշումների կայացման բաժին /այսուհետ՝ Բաժին/ ներկայացված վարկային հայտերի վերլուծություն (պոտենցիալ վարկառուի ֆինանսական վիճակի, վարկարժանության, վճարունակության և հուսալիության գնահատում, երաշխավորի, գրավի առարկայի ընդունելի լինելու գնահատման, փաստաթղթերի արժանահավատության և ամբողջականության վերաբերյալ) և որոշման ներկայացում՝ Անմիջական ղեկավարին: Անհրաժեշտության դեպքում իրականացնում է Բաժին ներկայացված պոտենցիալ վարկառուների վերաբերյալ տեղեկատվության լրացուցիչ ճշգրտում՝ հեռախոսազանգի, այցելությունների և այլ միջոցներով,
Վարկային ռիսկերի նույնականացում/հայտնաբերում, հայտնաբերված վարկային ռիսկերի նվազեցման համար առաջարկությունների պատրաստում,
Հաճախորդների վարկային ռիսկերի գնահատման հարցերով Ընկերության ստորաբաժանումների աշխատողների հետ փոխազդեցություն/համագործակցություն,
Ձեռնարկում է բոլոր անհրաժեշտ և բավարար միջոցները աշխատողների և հաճախորդների կողմից խաբեությունների, կեղծ և/կամ շինծու գործարքների, ծառայողական դիրքի չարաշահման, շահերի բախման և այլ ապօրինի գործողությունների բացառման, կանխման և/կամ բացահայտման ուղղությամբ,
Ապահովում է իր կողմից ուսումնասիրվող վարկային փաթեթների ամբողջականությունը և պահպանումը,
Պարտականությունների կատարման ընթացքում ներքին իրավական ակտերի պահանջների պահպանում,
Պարտականությունների կատարման ընթացքում վարկավորմանն առնչվող օրենսդրական, նորմատիվ ակտերի, ՀՀ ԿԲ կարգերի, կանոնակարգերի և հրահանգների, ՆԻԱ-ի և ՀՀ օրենսդրության պահանջների պահպանում,
Իրականացնում է Բաժնի գործունեությանը վերաբերվող հարցերով գլխամասային գրասենյակի և մասնաճյուղերի աշխատողներին խորհրդատվության տրամադրում /բացի գաղտնի տեղեկատվությունից/,
Տեխնիկական անվտանգության և աշխատանքի պաշտպանության գծով նորմատիվ իրավական ակտերի պահանջների պահպանում և կատարում:
Համապատասխան որակավորում ունեցող անձանց խնդրում ենք իրենց ինքնակենսագրությունը (CV) հայերեն լեզվով ներկայացնել ՀՀ, ք.Երևան 0033, Կալենցի 11 կամ ուղարկել էլեկտրոնային փոստով՝ Anahit.Manukyan@kamurj.am՝ հստակ նշելով պաշտոնը, որին հավակնում են:
2022-01-27
Просмотров` 2035 ( Տեղադր.՝ 2021-09-10)
23.04.2024 | 14:17 ВТБ (Армения) обновил депозитные продукты для розничных клиентов
23.04.2024 | 10:54 Revolut планирует монетизировать данные клиентов
22.04.2024 | 15:52 Dimension Investments начал размещение нового транша облигаций Fast Bank
19.04.2024 | 18:01 Кешбэк до 10% от GetTransfer с картами IDBank
19.04.2024 | 10:48 Суверенный фонд Норвегии получил $110 млрд доходов от инвестиций в I квартале
18.04.2024 | 16:04 Амио Банк представляет карту Amio Visa Signature Business
18.04.2024 | 10:10 Кешбэк до 1% при оплате картами IDBank-а на Wildberries
17.04.2024 | 23:10 «Эм Би Легал»: Точка притяжения для иностранных компаний
17.04.2024 | 15:30 ВТБ (Армения) выступил главным партнером фестиваля Armmono
17.04.2024 | 11:05 МВФ назвал три основных риска для финансовых рынков
Job.banks.am | Контакты | Реклама | Правила использования | О проекте
Copyright © 2006 - 2024 MEDIAMAX.Designed by Balasnyan Design Bureau