Четверг, Апрель 25
Իրավախորհրդատու
Իրավաբանական ծառայություն
Երևան
Բարձրագույն մասնագիտական
3-5 տարի
• Բարձրագույն իրավաբանական կրթություն (դիպլոմավորված իրավաբան, մագիստրոսի կոչումը ցանկալի է և կդիտարկվի որպես առավելություն).
• Փաստաբանի արտոնագիրը ցանկալի է և կդիտարկվի որպես առավելություն.
• Երեք տարվա մասնագիտական փորձ որպես իրավախորհրդատու, որից առնվազն երկու տարվա մասնագիտական փորձ ֆինանսական կազմակերպություններում.
• Վերլուծական ունակություններ.
• Բանկային գործունեությունը կարգավորող օրենսդրական և նորմատիվ իրավական ակտերի իմացություն.
• Քաղաքացիական, աշխատանքային, քաղաքացիական և վարչական դատավարության, վարչական իրավախախտումների վերաբերյալ օրենսդրության և «Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» ՀՀ օրենքի լավ իմացություն.
• Արագ կողմնորոշվելու, ինքնուրույնաբար աշխատելու, սթրեսային իրավիճակներում զգոնությունը չկորցնելու և որոշումներ կայացնելու ունակություններ.
• Հայերեն (գերազանց), ռուսերեն (լավ), անգլերեն (լավ).
• MS office իմացություն.
• Բանակցություններ վարելու ունակություններ, սկզբունքայնություն և օբյեկտիվություն.
• Հաճախորդների և գործընկերների հետ շփվելու էթիկա.
• Թիմային աշխատանք.
Պայմանագրային
Կարևոր չէ
ամբողջ օրը (09:00 - 18:00)
• Ինքնուրույն կազմում է վարչական, քաղաքացիական և արբիտրաժային գործերով հայցադիմումներ, Բանկի դեմ ներկայացված հայցադիմումների պատասխաններ, վերաքննիչ և վճռաբեկ բողոքներ, դատավարական փաստաթղթեր, դատարաններում ներկայացուցչության միջոցով ներկայացնում է Բանկի շահերը.• Քրեական գործերով ներկայացուցչության միջոցով ներկայացնում է Բանկի շահերը հետաքննության, նախաքննության մարմիններում և քրեական դատարաններում, կազմում է դիմումներ, քաղաքացիական հայց, միջնորդություններ, դատավարական այլ փաստաթղթեր, Բանկին վերաբերելի մասերով կազմում է հետաքննության և նախաքննության մարմինների կողմից կայացված որոշումների դեմ բողոքներ, ինչպես նաև քրեական գործերով դատական ակտերի դեմ վերաքննիչ և վճռաբեկ բողոքներ.• Իրականացնում է իրավապահ մարմինների հետ կապված թղթակցության ուսումնասիրություն, և ըստ անհրաժեշտության կազմում է դրանց պատասխաններ.• Ուսումնասիրում է դատական նախադեպերը, դատական պրակտիկան և դրանց հիման վրա առաջարկություններ է ներկայացնում ներքին իրավական ակտերում համապատասխան փոփոխություններ և լրացումներ կատարելու վերաբերյալ.• Մասնակցում է Բանկի դեմ հարուցված վարչական վարույթներով լսումներին, տալիս է բացատրություններ, հայտնում է դիրքորոշումներ, բողոքարկում է վարչական մարմնի վարչական վարույթի ընթացքում ընդունված վարչական ակտերը վերադասության կարգով.• Իր մասնակցությամբ դատական կամ վարչական կամ քրեական վարույթի գործերով կազմում է հայցվորների, դիմողների և այլ անձանց Բանկին ուղղված գրությունների, դիմումների, դիմում-բողոքների և այլ գրավոր փաստաթղթերի պատասխանների նախագծեր.• Իրականացնում է իրավաբանական խորհրդատվություն՝ ներկայացնելով ծագած վեճերի դեպքում դատական հեռանկարների վերաբերյալ վերլուծություններ.
Ներկայացված պահանջներին համապատասխանող թեկնածուները կարող են ուղարկել իրենց լրացված դիմում-հայտերը (http://www.armbusinessbank.am/uploads/attachments/article/Application-form.doc) hr@armbusinessbank.am հասցեին:
Մրցույթում դիտարկվելու նպատակով խնդրում ենք հաղորդագրության թեմա (subject) դաշտում պարտադիր նշել պաշտոնը, որի համար դիմում եք: Դիմում-հայտերը լրացնել և ուղարկել միայն էլեկտրոնային եղանակով:
Մրցույթը կանցկացվի հարցազրույցի միջոցով:
Դիմում-հայտերի հավաքագրման (1-ին փուլ) արդյունքում ընտրված դիմորդները նախապես կտեղեկացվեն մրցույթի անցկացման հաջորդ փուլի մասին:
2022-05-31
Просмотров` 721 ( Տեղադր.՝ 2022-05-10)
23.04.2024 | 14:17 ВТБ (Армения) обновил депозитные продукты для розничных клиентов
23.04.2024 | 10:54 Revolut планирует монетизировать данные клиентов
22.04.2024 | 15:52 Dimension Investments начал размещение нового транша облигаций Fast Bank
19.04.2024 | 18:01 Кешбэк до 10% от GetTransfer с картами IDBank
19.04.2024 | 10:48 Суверенный фонд Норвегии получил $110 млрд доходов от инвестиций в I квартале
18.04.2024 | 16:04 Амио Банк представляет карту Amio Visa Signature Business
18.04.2024 | 10:10 Кешбэк до 1% при оплате картами IDBank-а на Wildberries
17.04.2024 | 23:10 «Эм Би Легал»: Точка притяжения для иностранных компаний
17.04.2024 | 15:30 ВТБ (Армения) выступил главным партнером фестиваля Armmono
17.04.2024 | 11:05 МВФ назвал три основных риска для финансовых рынков
Job.banks.am | Контакты | Реклама | Правила использования | О проекте
Copyright © 2006 - 2024 MEDIAMAX.Designed by Balasnyan Design Bureau