Компания

Ներքին աուդիտոր

Ամբողջը 

Բարձրագույն մասնագիտական 

1-3 տարի 

• բարձրագույն կրթություն տնտեսագիտության, կառավարման կամ ֆինանսների ոլորտում,

• առնվազն երկու տարվա աշխատանքային փորձ բանկային կամ ֆինանսական ոլորտում՝ որպես աուդիտոր,

• ՀՀ Բանկային գործունեությանն առնչվող օրենքների և նորմատիվ իրավական ակտերի գերազանց իմացություն,

• MS Office խորացված իմացություն,

• միջազգային որակավորումների (CISA, CIA) առկայությունը կդիտվի որպես առավելություն,

• ֆինանսական վերլուծություններ կատարելու ունակություն,

• արագ կողմնորոշվելու և որոշումներ կայացնելու ունակություն,

• վերլուծական ճկուն միտք,

• նախաձեռնողականություն, պատասխանատվության զգացում,

• հայերենի, ռուսերենի և անգլերենի գերազանց իմացություն:

 

 

Կարևոր չէ 

ամբողջ օրը (8 ժամ, սկիզբը` ազատ) 

• բանկի ներքին հսկողության` բանկի կառավարման համակարգերի և գործընթացների, ռիսկերի կառավարման համակարգերի, ինչպես նաև որակի, համարժեքության և արդյունավետության անկախ գնահատում,

• ստուգումների արդյունքների վերաբերյալ հաշվետվությունների կազմում,

• բացահայտված խախտումների և թերությունների վերացման ուղղությամբ եզրակացությունների և առաջարկությունների ներկայացում,

• շարունակական հսկողություն բարելավման ծրագրերի և առաջարկների մասով,

• անմիջական ղեկավարի կողմից տրված այլ հանձնարարականների իրականացում:

 

Ներկայացնել ինքնակենսագրականը (CV) cv@evoca.am էլեկտրոնային հասցեին` վերնագրում նշելով «Ներքին աուդիտոր»:

Հարցազրույցի կհրավիրվեն միայն նախնական ընտրությունն անցած անձինք:

 

Եթե դու՝

• ձգտում ես գտնել out-of-box լուծումներ և օգտագործել նորագույն տեխնոլոգիաներ,

• ունես միջանձնային և հաղորդակցման զարգացած հմտություններ, թիմում աշխատելու կարողություն,

• պատասխանատվության բարձր զգացում,

Ապա մենք սպասու'մ ենք քեզ:

Միացի'ր մեր թիմին և ստացի'ր.

• առողջության ապահովագրություն,

• Evocabank-ի ծառայությունների արտոնյալ պայմաններ, ապահովագրական ծառայությունների զեղչեր,

• տոնական և տարեվերջյան բոնուսներ,

• պարգևատրումներ ծննդյան օրերին, ամուսնանալիս և երեխա ունենալիս,

• ազատ օրեր,

• ընդմիջման հարմարավետ գոտի,

• նորաոճ dress code,

• նորարար և ժամանակակից տեխնոլոգիաներով հագեցած միջավայր,

• մասնագիտական թրեյնինգներ, անձնային զարգացում և կարիերայի աճ,

• միջազգային կոնֆերանսներ և գործուղումներ արտերկիր:

 

2023-02-13

Просмотров` 869
( Տեղադր.՝ 2023-01-10)

Banks.am


Smartclick.ai